4 июн. 2011 г.

Սեփական դստեր բռնաբարության մեջ կասկածվողն ազատության մեջ է

Ինչպես արդեն հայտնի է, մայիսի 31-ին Սյունիքի ոստիկանության Գորիսի բաժին Վ.Գ.-ն հաղորդում է տվել, որ իբրև ամուսինը՝ 45-ամյա Վ.Տ.-ն, սեռական հարաբերություն է ունեցել դստեր՝ 14-ամյա Ա.Տ.-ի հետ, որի պատճառով վերջինս հղիացել է:

Ավելի ուշ տեղեկատվություն տարածվեց, որ ոստիկանությունը փնտրում է Վ.Տ.-ին, ինչը Գորիսի ոստիկանության բաժնի պետ Սևադա Առաքելյանը հերքեց մամուլում՝ նշելով, որ «օպերատիվ կարգով ճշտվել է նրա գտնվելու վայրը: Վ.Տ.-ին բերման են ենթարկել ու ներկայացրել քննության»:


Երկու օր Վ.Տ.-ն գտնվել է ոստիկանությունում, իսկ երեկ երեկոյան նրան ազատ են արձակել: Վ.Գ.-ն «Հետքի» հետ զրույցում պատմեց, որ լսելով ամուսնու ազատության մասին` ինքը նրան գտել է ազգականներից մեկի տանը և փորձել ծեծել նրան: Ամուսինը փախուստի է դիմել: Վ.Գ.-ն դիմել է ոստիկանություն՝ ասելով, որ ինքն ու երկու դուստրերը վախենում են, որ ամուսինը կարող է վնասել իրենց, սակայն ոստիկանությունից հանգստացրել են՝ ասելով, որ նա հսկողության տակ է:

Վ.Գ.-ն նաև պատմեց, որ աղջիկը մինչ այժմ որևէ բժշկական փորձաքննության չի ենթարկվել, հղիությունը դեռ չի ընդհատվել, և, նրա խոսքով, աղջնակն անընդհատ վախի մեջ է, ասում է, որ միևնույն է, ինքնասպանություն է գործելու:

Վ.Գ.-ն նշում է, որ Վ.Տ.-ի մոտ ազգականն աշխատում է Գորիսի դատախազությունում, և, ըստ նրա, ամուսինն ազատ է արձակվել նրա հովանավորությամբ. ուստի, ինքը «պատրաստվում է իր բողոքը ներկայացնել ավելի բարձր ատյաններ»:

                                                                                                            Լ .Կարապետյան
                                                                                                                  hetq.am

Комментариев нет:

Отправить комментарий