17 авг. 2011 г.

Հիշողություն. զարգացման գաղտնիքները

Հիշողությունը մարդու ուղեղի հատկությունն է, մարդը լույս աշխարհ է գալիս հիշողության հնարավորությամբ:

Իհարկե, մեր շրջապատում կան բացառիկ հիշողությամբ օժտված մարդիկ: Նրանք կարողանում են հիշել ահռելի քանակությամբ տեղեկություն ու վերարտադրել այն շատ արագ: Բացառիկ դեպքերում այդ հիշողությունը բնության շնորհ է, իսկ մեծ մասամբ` նպատակաուղղված մարզումների արդյունք: Լավ հիշողություն ունեցող մարդն ունի մի շարք առավելություններ, քանի որ դրա շնորհիվ լավ է սովորում, ինչ-որ նոր բան սովորելով` կարողանում է խորացնել գիտելիքները, արդյունավետ աշխատել ու տիրապետել հսկայածավալ տեղեկության: Կարողանում է օպերատիվ կերպով կիրառել դրանք ըստ հայեցողության: Հիշողության զարգացման համար պետք է հետևել պարզագույն օրենքների, ինչն այնքան էլ բարդ չէ:Լավ հիշողության կանոնները

Ապացուցված է, որ մարդն իր հիշողությունն ամրապնդելուն կարող է նպաստել ճիշտ սնվելով: Սնվեք այնպիսի մթերքներով, որոնք պարունակում են B խմբի վիտամիններ (B1, B2, B3, B5, B6, B9, B12). Դրանք բարերար ազդեցություն են ունենում հիշողության վրա: Կերեք վարսակաձավար, հնդկացորեն, ընկույզ, ընդեղեն, թռչնամիս, կաթնամթերք: Հնարավորության դեպքում ձեր սննդաբաժնում շաբաթական 2 անգամ յուղոտ ձկնատեսակ ընդգրկեք, չէ՞ որ ձկան յուղը պարունակում է օմեգա-3 բաղադրիչը, որը բարերար ազդեցություն է ունենում հիշողության վրա, մասնավորապես` գլխուղեղի աշխատանքի վրա: Ամենակարևորը հավասարակշռված սնունդն է: Եվ հիշեք, որ որոշ վիտամիններ ջերմամշակումից քայքայվում են: Դրա համար հաճախ կերեք հում կաղամբ, ոլոռ, գազար ու դդում: Շատ կարդացեք, փորձեք գիտելիքներով տարվել և ուսումնասիրեք օտար լեզուներ: Խաղացեք միտքը զարգացնող խաղեր, շախմատ ու շաշկի, խաչբառեր լուծեք ու որոշ ժամանակից հետո կզգաք, որ ձեր միտքն ավելի արագ է աշխատում:

Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը բարելավում է արյան հոսքը դեպի գլխուղեղ ու նպաստում դրա ակտիվացմանը: Ուստի մարզանքը, սպորտային զանազան խաղերը բարելավում են հիշողությունը, որը կբավականացնի երկար տարիներ: Շատ գրեք, հորինեք զանազան տեքստեր, կազմեք նախագծեր, օրագիր պահեք կամ էլ բլոգ, որոնք կնպաստեն ձեր հիշողության զարգացմանը: Շատ զբոսնեք, մաքուր օդը ձեր արյունը կհարստացնի թթվածնով և կապահովի աշխատունակությունն ու ուղեղի ակտիվությունը: Հրաժարվեք վատ սովորություններից, ինչպիսիք են ալկոհոլն ու ծխելը: Դրանց վնասի մասին, իհարկե, գիտեք: Եթե ցանկանում եք պահպանել ուղեղի ճկունությունը, առողջ ապրելակերպին դիմեք:
                                                                                                           drugs.am

Комментариев нет:

Отправить комментарий