Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան այցելել է ավելի քան 266 հազար զբոսաշրջիկ, ինչը 15 տոկոսով ավելի է՝ 2010 թվականի նույն ժամանակաշրջանի ցուցանիշից: Այս մասին այսօր ասուլիսում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության եւ տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:
Նա այս տվյալները դրական գնահատեց և հայտնեց, որ քննարկումներ է ունեցել մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ. «դիտումները դրական են, աճը ակտիվ է, և մեր կանախտեսումն էլ այնպիսին է որ զբոսաշրջության տարեկան աճը շուրջ 20 տոկոս կլինի»:
Պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցին, թե հարևան երկրներում և աշխարհում զբոսաշրջության աճի միտումներն ինչքա՞ն են եղել, Ապրեսյանը նշեց, որ, օրինակ, Վրաստանում 2010 թվականին զբոսաշրջությունն աճել է 35 տոկոսով, իսկ ողջ աշխարհում՝ 4 տոկոսով: Նրա խոսքով՝ այս տարի ակնկալվում է, որ զբոսաշրջության համաշխարհային աճը կրկին 4 տոկոս կլինի:
Ապրեսյանը հայտնեց, որ Հայաստան են այցելում հիմնականում Ռուսաստանից, եվրոպական երկրներից, Իրանից, ԱՄՆ-ից, սակայն Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը գնալով ավելանում է: 1in.am

Комментариев нет:
Отправить комментарий