Ռադիոհաճախականության էլեկտրամագնիսական դաշտը, այդ թվում նաեւ բջջային հեռախոսները, պարունակում են քաղցկեղածին տարրեր մարդկանց համար: Այդ եզրակացության է հանգել միջազգային փորձագիտական խումբը, որում ընդգրկված էին 31 գիտնականներ` 14 երկրներից: Նրանք գործել են քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալության հովանու ներքո, որը Առողջապահության համաշխարհային կազմակերպության մի մասն է:
Նրանք վերլուծել եւ ամփոփել են այդ ոլորտում արված հարյուրավոր հետազոտությունների արդյունքները, այս մասին հաղորդել է membrana.ru.-ն: Օրինակ` հստակորեն սահմանվել է, որ գլիոմայի 40 տոկոսով ավելանալու ռիսկը այն մարդկանց մոտ է, ովքեր 10 տարի անընդմեջ բջջային հեռախոսով օրական միջինը 30 րոպե խոսում են:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները հիվանդություններից խուսափելու համար խորհուրդ են տալիս օգտագործել ականջակալներ, խոսելու փոխարեն հաղորդագրություններով շփվել եւ առհասարակ նվազեցնել բջջային հեռախոսով խոսելը: news.am

Комментариев нет:
Отправить комментарий