13 дек. 2012 г.

«Անտառն իմը չէ, այլ բոլորինս»

Անահիտ Գրիգորյան
Դեկտեմբերի 13-ին Գորիսի բնապահպանական տեղեկատվության հասարակական Օրհուս կենտրոնում, «Կանաչ կառավարում» ծրագրի շրջանակներում, տեղի ունեցավ «Բնապահպանական հիմնախնդիրներ» թեմայով հանդիպում-քննարկում, որին ներկա էին ՀԿ-ի և լրատվության ոլորտի ներկայացուցիչներ, ակտիվ երիտասարդներ:

Բացման խոսքում Գորիսի Օրհուս կենտրոնի համակարգող, «Կանաչ կառավարում» ծրագրի համայնքային փորձագետ՝ Նվեր Պողոսյանը ներկայացրեց ծրագիրը, որից հետո Սյունիքի անտառտնտեսության տնօրեն Արմեն Իշխանյանը ներկայացրեց Նոր տարվա շեմին եղևնիների պահպանման խնդիրները: Իշխանյանը նշեց, որ յուրաքանչյուր մեկ ապօրինի եղևնիների հատման համար տուգանք է նշանակված մինչև 300,000 դրամ: Եվ եթե կան կասկածներ, ապա նրանք իրավունք ունեն ոստիկանության աշխատողի հետ մտնել տվյալ կասկածվող բնակարան և տուգանք նշանակել:

Անտառտնտեսության տնօրեն Ա,Իշխանյանը նաև խոսեց այս տարվա Գորիսի տոնածառի մասին. «Մի քանի հատ կտրվել է, սակայն նրանք դա են ընտրել, ես էլ շատ կցանկանայի որ ավելի գեղեցիկ տեսք ունենար»:

Հարցին, թե ինչպես են պայքարում դրսում դրված եղևնիների վաճառքին՝ Ա. Իշխանյանը պատասխանեց. «Մինչև հիմա դեռ չենք հանդիպել նմանատիպ խնդրի սակայն յուրաքանչյուր եղևնի որը կնկատվի և այն կլինի առանց համապատասխան փաստաթղթի՝ օրենքի ողջ խստությամբ կպատժվի:

Հանդիպման ժամանակ խոսվեց նաև ծառատունկի, ծառահատման, տնկիների ներկրման, արտասահմանյան գործընկերների հետ փորձի փոխանակման, անտառտնտեսությունում տնկարանների ստեղծման, կանաչապատ տարածքների հետ անխնա վարվելու վատ հետևանքների մասին: Մասնակիցները անդրադարձան նաև փոքր աղբամանների քանակի ավելացման անհրաժեշտության հարցին ,որը դրական ազդեցություն կունենար շրջակա միջավայրի մաքրության ու պահպանության վրա:Իսկ մինչ աղբամանների տեղադրումը անհարժեշտ է ընտանիքից մինչև դպրոց երեխային այս պարագայում ուղղորդել, որ նա գիտակցի եթե անգամ տարածքում չկան աղբամաններ պետք չէ թափոնները նետել գետնին, հենց այս ամենի հետևողականությունը ակնկալվում է համայնքի կողմից:
Խնդրում և պահանջում եմ, մի՛ կտրեք տոնածառները, մեկ տոնածառը աճում է 40-45 տարում , դրա փոխարեն ավելի լավ է գնել արհեստական, վստահեցնում եմ այն ևս շատ գեղեցիկ է: Անտառն իմը չէ, այլ բոլորինս»,- իր խոսքում ավելացրեց նա:

Հադիպման ամփոփմանը հնչեցին առաջարկություններ, և անտառտնտեսության տնօրենն էլ խոստացավ դրանց շուտափույթ լուծում տալ, ինչպես նաև ակնկալեց երիտասարդների աջակցությունը:

Комментариев нет:

Отправить комментарий