Անահիտ Գրիգորյան
Լսվում են Նոր տարվա ոտնաձայները, գալիս է 2013 թվականը: Այն պետք է ուրախ դիմավորել, անել այն ինչ չի արվել նախորդ տարում, ինչ թողնվել է թերի, լրացնել բաց թողածը և իրագործել նոր ծրագրեր:
Լսվում են Նոր տարվա ոտնաձայները, գալիս է 2013 թվականը: Այն պետք է ուրախ դիմավորել, անել այն ինչ չի արվել նախորդ տարում, ինչ թողնվել է թերի, լրացնել բաց թողածը և իրագործել նոր ծրագրեր:
Իսկ ի՞նչ են ակնկալում տարբեր մասնագիտություն ունեցող մարդիկ.
Գրիգոր Դավթյան,բեմադրող օպերատոր.
« 2013 թվականին ինձ համար կցանկանայի երջանկություն, իսկ ամբողջ հայությանը` միայն ու միայն համերաշխություն»:
Սաշա Գրիգորյան, կեսնսաթոշակառու . «Նախկինում այսքան առատ սեղաններ չեն եղել, բայց հիմա, երբ տեսնում եմ մարդկանց ծանր- ծանր տոպրակները… Շնորհավոր Նոր տարի , ջահելները թող աշխատանք ունենան, ընտանիք կազմեն, իսկ իմ հասակակիցներին առողջություն եմ մաղթում, որ կարողանանք թև ու թիկունք կանգնել մեր ապագա սերնդին»:
Հասմիկ Բաբաջանյան, լրագրող. « Նոր տարին պարզապես հին տարվա շարունակությունն եմ համարում. եթե ինչ որ սերմ գցել եմ, սպասում եմ՝ աճին, եթե չէ, չեմ հավատում, որ Ձմեռ պապիկը կբերի:... Անցած տարի կարողացել եմ արարել բանաստեղծությունների յոթ ժողովածու, Տպագրացավով չեմ տառապում, ոչ էլ Ձմեռ պապիկներ եմ փնտրում, կլինի... Ամանորյա արարողակարգն ինձ համար, անկեղծ եմ ասում, պարտականություն է, ինչպես մեր շատ կանանց համար, ովքեր չեն բարձրաձայնում:

Պարզապես աշխատում եմ չտարբերվել բոլորից ու պարել պարողների հետ, երգել երգողների հետ: Ի վերջո, վատ բան չէ ուրախությունը, այն էլ՝ համազգային ուրախությունը, երբ ողջ տարվա ընթացքում հարուստն ու աղքատը նույնանման օր են ունենում, բոլորը բոլորին երջանկություն մաղթում: Այդ օրը անցկացնում եմ ընտանիքիս անդամների հետ ու աշխատում եմ զերծ մնալ ուրախության փոխարեն սեղանը մթերքով ծանրաբեռնելուց... 13-օրյա կերուխումն ու պարարտ ազատությունը բարկացնում են ինձ ու երազանքս է՝ Նոր տարին միայն մեկ օր նշվի: Եթե Ձմեռ պապը կարող է դա անել, թող անի ու դա կլինի իմ Ամանորի ամենաթանկ նվերը»:
Դավիթ Դադալյան , Երևանի բժշկական համալսարանի 1-ին կուրսի ուսանող. «Այս տարի շատ եմ սպասում Ամանորին, որովհետև նախ իմ ամենասիրելի տոնն է, հետո այս տարի ուսման նպատակով ընտանիքիցս հեռու եմ եղել ու անհամբեր սպասում եմ Նոր Տարին սիրելի քաղաքում, ընտանիքիս հետ դիմավորել: Այս տարի բավականին հաջող տարի էր ինձ համար` շատ ձեռքբերումներով, որոշ կորուստներով, ընդհանուր առմամբ, տարին լավ անցավ:
Ձմեռ պապիկից բոլորիս համար առողջություն, երջանկություն, սեր, նպատակների ու երազանքների իրականացում, շատ ժպիտներ ու ձեռքբերումներ եմ ուզում»:
Ձմեռ պապիկից բոլորիս համար առողջություն, երջանկություն, սեր, նպատակների ու երազանքների իրականացում, շատ ժպիտներ ու ձեռքբերումներ եմ ուզում»:
Լիանա Ասատրյան. « 2012 թվականը դժվար տարի էր ինձ համար, սակայն կարևոր և հաջողակ: Մարտերի ու հաղթանակների տարի, սիրով լի ու ջերմությանբ: 2013 ին գեղեցիկ ապագայի մասին պլաններ ունեմ, ինչպես օձն է իր կաշին փոխում, այնպես էլ ես նոր ու գեղեցիկ կյանք կսկսեմ, հին ու տհաճ հիշողությունները կթողնեմ ետևում: Նոր տարուն մանկանում եմ ու երազում անվերջ - անվերջ… Ձմեռ պապիկից ժպիտ եմ ուզում, ու դրա համար` բազմաթիվ պատճառներ: Շնորհավոր Նոր տարի:»
Լիաննա Շահնազարյան, Արմավիրի ԳԱՄԿ. « Մի պահ կանգառ, նայիր պատուհանից, ամենասիրված
տոնն է մոտենում: Սպասում ես չէ՞… ես էլ եմ սպասում, ես էլ եմ հավատում հրաշքներին,
գիտեմ, Նոր տարվա գիշերը հենց սպասված հրաշքների գիշերն է:
Թող բոլորիս սրտերում ջերմություն ու անսահման սեր լինի,
աչքերում` ժպիտ: Թող 12 զանգերն ազդարարեն նոր կյանքի սկիզբ, նոր հույզեր ու երազներ:
Իսկ Ձմեռ պապիկից խնդրենք, որ յուրաքանչյուր հայ օջախում տոնածառի տակ թողնի ամենակարևորը`
առողջություն, երջանկություն և հաջողություն:
Ջերմորեն շնորհավորում եմ Ամանորն ու Սուրբ ծնունդը:
Ամբողջ հոգով ցանկանում եմ, որ գալիք 2013 թվականը դառնա խաղաղության, բերք ու բարիքի
առատության, Ձեր սպասելիքների ու նպատակների իրականացման տարի»:
Արուս Հայրապետյան, ԳՊՀ-ի ուսանող. «Շնորհավորում եմ բոլորիս ամանորի կապակցությամբ ,ցանկանում եմ, որ նոր տարին նոր բարիքներ բերի բոլորիս, երազանքների կատարում և նոր սեր: Թող բոլորիս համար առաջընթացի տարի լինի, 2013 թվականին հաղթանակների ու հպարտության առիթներ շատ ունենաք, թե մասնագիտական, և թե կյանքի մյուս բնագավառներում»:

Թող խաղաղությունն ու տիրի յուրաքանչյուր օջախում, երկրում ու ողջ աշխարհում:
Թող 2013 թվականը բոլորի համար լինի անհուն բերկրանքի, սիրո ակնթարթների ու գեղեցկության տարի:
Թող 2013 թվականը բոլորի համար լինի անհուն բերկրանքի, սիրո ակնթարթների ու գեղեցկության տարի:
Комментариев нет:
Отправить комментарий