Որոտնավանք (Վաղատնի վանք), միջնադարյան վանական համալիր ՀՀ Սյունիքի մարզում: Գտնվում է Սիսիանից մոտ 14 կմ արևելք, Որոտանի կիրճի ձախակողմյան բարձունքի վրա, Սիսիան-Շամբ խճուղու աջ կողմում, Վաղատնի գյուղից հարավ: Հիմնադրվել է 1000 թ. Սյունյաց թագուհի Շահանդուխտի կողմից:
Նախկինում Որոտնավանքի տեղում եղել է քրիստոնեական աղոթատեղի Սբ. Գրիգոր Լուսավորչի անունով: 1104 թ. Որոտնավանքը ավերվում է սելջուկների կողմից և հետագայում զարթոնք ապրում Օրբելյանների ժամանակ: Վանքի քարերին պահպանվել են այդ իշխանական տան ներկայացուցիչների թողած արձանագրությունները (14-րդ դ.):

19-րդ դարավերջին Որոտնավանքը գտնվում էր խղճուկ վիճակում: 1931 թ. երկրաշարժը հիմնովին ավերում է համալիրը, միայն 1980 թ. սկսվում են Որոտնավանքի հիմնական վերականգնողական աշխատանքները:
Այս տարի նորից սկսվել է վանական համալիրի վերանորոգման աշխատանքները:
Комментариев нет:
Отправить комментарий