31 мая 2012 г.

Պրեմիերա Գորիսի պետական դրամատիկական թատրոնում

Անահիտ Բաղդասարյան
Մայիսի 30-ին, ժամը 17։00-ին Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ "Ետ նայիր զայրացած" ներկայացումը, որը բեմադրվել է անգլիացի դրամատուրգ Ջոն Օսբերնի պիեսի հիման վրա։ Այն զայրացած, այս կյանքում ոչնչից չոգևորվող, չգոհացող երիտասարդության մասին էր։ Ներկայացման բեմադրող-ռեժիսորն էր Գոռ Մարգարյանը, իսկ դերակատարները՝ Գորիսի թատրոնի դերասաններ Էրիկ Գրիգորյանը, Անի Միրզոյանը, Միքայել Մաշուրյանը, Կարինե Մարությանը։

Ներկայացումը նվիրված էր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի ուսանող, Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Բաբիկ Գասպարյանի վառ հիշատակին։

Բեմում երևաց պրոֆեսիոնալ ռեժիսորի և դերասանների քրտնաջան աշխատանքի արդյունքը, իսկ մարդկանց գոհունակ դեմքերն ու հոտնկայս ծափահարությունները վկայություն էին մի բանի` ներկայացումը ստացված էր...

"Հիացած եմ…Ցավալի է, որ նման ներկայացումներ հազվադեպ են լինում, բայց նույնիսկ նման պարագայում դահլիճը լեփ-լեցուն չէր, ինչպես կլինի, օրինակ, Լիլիթ Հովհաննիսյանի մենահամերգին։ Հուսով եմ, որ նմանատիպ ներկայացումների արդյունքում կամրապնդվի թատրոն-հանդիսատես կապը, որն էլ մարդկանց մեջ կձևավորի մշակութային կուլտուրան",-ներկայացումից հետո կիսվեց թատերասեր Սիլվա Սիմոնյանը։
Տեսանյութը` Շուշան Օհանյան

Комментариев нет:

Отправить комментарий