28 мая 2012 г.

Գորիսի քաղաքային պատկերասրահ. ասելիքի ու վարպետության կենդանի աուրա

Մարիամ Մաթևոսյան 
Արդեն 10 տարի գործող Գորիսի քաղաքային պատկերասրահը հանրությանը պարբերաբար ներկայանում է ամենատարբեր ցուցահանդեսներով ու մշտապես ցուցադրվող բարձրաժեք գործերով:

Գեղանկարիչ Ժիրայր Մարտիրոսյան 2003 թվականից ՀՀ Նկարիչների միության անդամ է, 2004թ.-ից` ՀՀ Նկարիչների միության Սյունիքի մասնաճյուղի նախագահ, 2006թ.-ից` Գորիսի քաղաքային պատկերասրահի տնօրեն: Բացի Հայաստանից և Արցախից, ցուցահանդեսներ է ունեցել Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Իտալիայում, Կանադայում և Ռուսաստանի Դաշնությունում:
Պատկերասրահում աշխատում են 1 գիտաշխատող, 2 հսկիչ: Այն ունի երկու սրահ՝ շարժողական ու անշարժ նկարներով: Հսկիչ տիկին Հասմիկը խոսքով՝ այցելուների պակաս չեն ունենում. ” Գալիս են աշխարհի բոլոր ծեգերից Առավել մեծ թիվ են կազմում օտարերկրացիները: Պատկերասրահ այցելում են ամենատարբեր տարիքի մարդիկ:
Շրջելով պատկերասրահում՝ զրուցեցինք նկարների մասին. “ Հիմնական նկարները բերված են Ազգային պատկերասրահից, որոնք , հիրավի, մեծ արժեք են ներկայացնում,-ասում է հսկիչ Հասմիկ Համբարձումյանը:- Մի մասն էլ պատկերասրահին նվիրել են տարբեր նկարիչներ`տարբեր առիթներով”:

Տիկին Ժասմենան, ով աշխատում է պատկերասրահի բացման օրվանից, մեծ սիրով խոսեց այցելուների մասին. ”Օրերս պատկերասրահ են այցելել Ֆրանսիայի, Հնդկաստանի դեսպանները: Մեր այցելուների թվում են նաև ՀՀ վաստակավոր նկարիչ Անատոլի Ավետյանը, Վլադիմիր Գրիգորյանը, ամերիկահայ նկարչուհի Ադրինեն, Չեխոսլովակիայից` ծնունդով ղարաբաղցի՝ նկարիչ Աշոտ Առաքելյանը, և բազում այլ հայտնի մարդիկ”:

Պատկերասրահում անհատական ցուցահանդեսներով են հանդես եկել գեղանկարիչներ Սլավիկ Ղազարյանը (Սիսիան, ապրիլի 12, 2012թ.), Հրանտ Թադևոսյանը (Երևան, մայիսի 7, 2011թ.), Հրաչյա Սաֆարյանը (Երևան, հուլիսի 11, 2011թ.) և այլք:
Իսկ մշտական այցելուների մասին խոսելիս, պատկերասրահի աշխատակիցները մեծ սիրով նշեցին քաղաքապետ Նելսոն Ոսկանյանի անունը, ով մշտապես ներկա է լինում բոլոր միջոցառումներին, հանդես գալիս բացման խոսքով:

Պատկերասրահի բարեկամ-այցելուներ են նաև Գորիսի գլխավոր ճարտարապետ Սևադա Զաքարյանը, Համլետ Հարությունյանը, Երվանդ Հակոբջանյանը և այլք:
Ներկաները յուրաքանչյուր միջոցառումից հետո կիսվում են տպավորությունների գրքույկում, իսկ անմոռանալի պահերը՝ լուսանկարների տեսքով, հայտնվում են միջոցառումների ալբոմում:

Պատկերասրահում թևածում էր ասելիքի ու վարպետության մի կենդանի աուրա…







Комментариев нет:

Отправить комментарий