27 мая 2012 г.

Դիտարկումներ ուստարվա ավարտին

Քրիստինե Հայրապտյան
"Մեր դպրոցում զգացնել տվող խնդիր է ուսուցիչների թերծանրաբեռնվածությունը: Հիմնական դպրոցի կարգավիճակ ձեռք բերելուց հետո` աշակերտների քանակը զգալիորեն պակասել է,իսկ դասաժամերը` կրճատվել",-մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ նշեց Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրեն Կարմեն Կարապետյանը:

Դպրոցն ունի 19 դասարան և 487 աշակերտ: Թեև աշակերտների համար տեղափոխությունն իսկապես խնդիր է, որովետև դժվար է բաժանվել դասընկերներից, սիրելի դպրոցից, հարազատ դարձած ուսուցիչներից,սակայն ինչպես Կ. Կարապետյանն է նշում,ավագ դպրոց տեղափոխվելուց հետո էլ, շարունակվում է կապն աշակերտների հետ, ուսուցիչները հետաքրքրվում են իրենց նախկին սաների առաջադիմությամբ: Դպրոցը հարստացվել է լաբորատոր սարքավորումներով` ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն առարկաների, ինչպես նաև` շախմատի դասավանդման համար գույքով: Սեպտեմբերից սկսած` դպրոցներում` միայն երկրորդ դասարաններում, շախմատ է դասավանդվում,իսկ արդեն հաջորդ ուստարվանից, կդասավանդվեն նաև երրորդ և չորրորդ դասարաններում:

Տնօրենը հավելեց նաև, որ դպրոցում առկա հիմնանորոգման խնդիրներից որոշները ՀՀ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանի օժանդակությամբ լուծվել են: Ինչպես, օրինակ, բակի ասֆալտապատման խնդիրը:

Հատուկ կարիքներով երեխաների համար` դպրոցում իրականացվում է ներառական կրթություն: Դպրոցն ունի վեց աշակերտ, նրանց հետ աշխատում են սոց. մանկավարժ, հոգեբան: Պարապմունքներն անց են կացվում դասերից հետո: Նրանց հանդեպ խտրական վերաբերմունք չի ցուցաբերվում ո’չ ուսուցիչների, ո’չ էլ դասընկերների կողմից:

Այս տարի ևս,երեք առարկաներից միասնական քննություններն անց են կացվելու Յուրի Բախշյանի և Ակսել Բակունցի անվան դպրոցներում:

Կ.Կարապետյանը բոլոր շրջանավարտներին մաղթեց հաջողություն և հաղթանակներ. <<Նրանք կլինեն մեր անկախ պետության տերը, շենացնողը, նրանք պետք է նպաստեն մեր երկրի բարգավաճմանը>>:

Комментариев нет:

Отправить комментарий