Սյունիքի շրջանի Տաթև գյուղ կատարած իր վերջին այցելության ժամանակ մարզպետ Սուրիկ Խաչատրյանը տաթևցիներին խոստացավ օգնել գյուղի առաջնահերթ խնիրների լուծման գործում:
Այսօրվա դրությամբ գյուղում, որտեղ 980 մարդ է ապրում և 230 տնտեսություն է գործում, լուծված չէ խմելու և ոռոգման ջրի խնդիրը: Արտասահմանյան կազմակերպությունների և համայնքի տրամադրած միջոցների շնորհիվ վերջերս վերանորոգվել է գյուղի 1000 մ3 տարողությամբ ջրամաբարը, ինչը թույլ տվեց գյուղը ջրով ապահովել: Սակայն դեռևս 40 տարի առաջ կառուցված համակարգի մաշվածության պատճառով գյուղացիները խմելու ջուր միայն ութ ժամ են ստանում: Գյուղի ոռոգման ցանցի վերանորոգման հարցն էլ դեռ չլուծված է մնացել:

Մուրադ Սիմոնյանը հայտնեց, որ ջրի խնդիր ունի նաև աշխարհի ամենակերկար ճոպանուղին` Տաթևի թևերը:
- Քանի որ Տաթևի թևերն էլ են օգտվում ջրամատակարարման նույն համակարգից, ես դիմեցի նրանց` խնդրելով աջակցել 600մ ջրախողովակաի վերանորոգման հարցում, սակայն նրանք մերժեցին: Ի պատասխան դրան, ես որոշեցի խմելու ջրի օգտագործման թույլտվություն չտալ նրանց, - հայտնեց նա:
Գյուղապետը հայտնեց նաև, որ մոտ ապագայում կլուծվի գյուղի կոյուղու հարցը, որով այժմ ապահովված է գյուղի միայն 50%:
Գորիսից 36կմ հեռավորության վրա գտնվող գյուղի համար ևս մի խնդիր է դիահերձարանի բացակայությունը:
-Առաջ եթե գյուղում դժբախտ պատահար էր լինում, Գորիսից դիահերձող բժիշկ էր գալիս և տանն էր կատարում դիահերձում, սակայն արդեն չորս ամիս է մենք հրաման ենք ստացել դիերը ,սանիտարահիգիենիկ պայմաններից ելնելով, տեղափոխել Գորիսի հիվանդանոց: Այս նորությունը դուր չեկավ գյուղացիներին, որոնք ոչ միշտ են կարողանում մահացած հարազատի դին 40կմ տանել-բերել, - հյտնեց Սիմոնյանը:
Տաթևցիներն այլընտրանքային տարբերակ են առաջարկում. լիովին վերանորոգված բուժկետում դիահերձման սենյակ հատկացնել: Դիահերձարանից կկարողանան օգտվել նաև հարևան Հալիձորը, Տանձաթափը, Խարժիսը, Սվարանցը:
Մարզպետը խոստացավ աջակցել այս խնդիր լուծմանը:
armregions.am

Комментариев нет:
Отправить комментарий