3 июн. 2011 г.

Facebook-ը լրտեսում է օգտվողների յուրաքանչյուր քայլը

Facebook սոցիալական ցանցի Like կոճակը ավելի մեծ աղմուկ է հանում:

Ինչպես գրում է The Wall Street Journal-ը,, այդ կոճակը, զետեղված է աշխարհի խոշորագույն 1000 կայքերի վրա, եւ դա մտորումների տեղիք է տալիս: Ինչպես պարզել են լրագրողները,, եթե անգամ չեք սեղմել Like կոճակը, դա չի նշանակում, որ չեք այցելել այդ կայքը: Դա կարող է օգտվողներին հետեւելու պոտենցիալ գործիք դառնալ: Նման հնարավորություն ունի նաեւ Twitter-ը:

Դա եւս մեկ անգամ բարձրացնում է ցանցում գաղտնիության հարցը, երբ կարդում եք հոդված, օրինակ, սնանկության մասին, կամ մտնում դեպրեսիայի դեմ պայքարի բլոգ, եւ սոցցանցերը կարող են իմանալ, թե որտեղ եք եղել:

Facebook-ը, Twitter-ն ու Google-ը հերքել են անձնական տվյալների հավաքման հնարավորությունը:                                                        news.am

Комментариев нет:

Отправить комментарий