Երբ 1½, 2, 2½ տարեկան երեխաները խաղում են միասին, առանց քաշվելու իրար ձեռքից խլում են խաղալիքները: Փոքր երեխան երբեք չի բաժանվում իր սեփականությունից կամ ամբողջ ուժով կառչում է խաղալիքից, նույնիսկ հարվածում է հափշտակողին, կամ շփոթվում ու տալիս առանց պայքարի:
Նման իրավիճակները սարսափեցնում են մայրերին: Եթե ձեր երկու տարեկան երեխան շարունակ խլում է ուրիշի խաղալիքները, դա չի նշանակում, թե նա կռվարար է: Նա չափազանց փոքր է, որպեսզի հաշվի առնի ուրիշներին: Թող երբեմն էլ խլի: Իսկ եթե շարունակ ամեն ինչ խլում է, ավելի լավ է խաղա մեծ երեխաների հետ, ովքեր արդեն կարողանում են պաշտպանել իրենց իրավունքները:
Եթե երեխաներից մեկը շարունակ զիջում է մյուսին, լավ կլինի միառժամանակ հեռացնել իրարից: Եթե ձեր երեխան ցավ է պատճառում ուրիշին կամ չար տեսք ունի, առանց խոսքի մի կողմ տարեք և որևէ բանով աշխատեք շեղել նրա ուշադրությունը: Ամոթանք մի տվեք երեխային, այլապես կենթադրի, թե բոլորը դավաճանել են իրեն ու կդառնա ավելի ագրեսիվ:
Եթե երեք տարեկանից հետո էլ ձեր երեխան չափազանց ագրեսիվ է, եթե չի սովորել հաշվի առնել կոլեկտիվին, անհրաժեշտ է ուշադրությամբ քննել նրա կյանքը ընտանիքում: Մանկական հոգեբույժը կարող է արդյունավետ օգնութուն ցույց տալ վաղ տարիքում:
Եթե ձեր երկու տարեկան երեխան չի ցանկանում բաժանվել իր սեփականությունից, ապա այդ տարիքի համար նա իրեն պահում է միանգամայն նորմալ: Նա բարի կդառնա աստիճանաբար, երբ սովորի սիրել օտարներին: Եթե ստիպեք տալ նրան իր թանկագին սայլակը, հենց որ դրա կարիքն զգա մեկ այլ երեխա, նա կվճռի, որ ամբողջ աշխարհը` թե’ երեխաները, թե’ մեծահասակները դեմ են իրեն և ուզում են խլել իր գանձը:

Նվազեցնելու փոխարեն դա միայն կսաստկացնի նրա սեփականատիրական զգացմունքները: Մոտավորապես երեք տարեկան հասակում երեխան մեծ բավականություն է ստանում ուրիշ երեխաների հետ շփվելուց: Դուք կարող եք օգնել նրան: Առաջարկեք այսպիսի խաղ. <Սկզբում թող Դավիթը քշի, իսկ Մարին նստի սայլակում, այնուհետև Մարին կքշի, իսկ Դավիթը կնստի>:
Այդ ժամանակ երեխան հաճույքով կտա իր խաղալիքները` չհամարելով դա տհաճ պարտականություն: Վաղ հասակի երեխաներին կոլեկտիվում դաստիարակելու փորձը ցույց է տվել, որ իրար հետ շփվելու դրական ձևեր հաղորդելը հաջողությամբ իրականացվում է նաև կյանքի երկրորդ տարում, եթե երեխաներին մշտապես սովորեցնեն փոխանակել խաղալիքները և իրար հետ կիսել համեղ պատառները: Երեխաներին բարություն սովորեցնելիս հարկավոր է զգուշությամբ ընտրել պահը` օգտագործելով երեխայի համեմատաբար <գոհ> վիճակը: Պետք է խուսափել <մեծ զոհաբերություններից>. Չառաջարկել բաժանվել այն խաղալիքից, որին առանձնապես կապված է կամ ուրիշին տալ կոնֆետը, եթե դա միակն է: babycare.am
Комментариев нет:
Отправить комментарий