1993-1994 թթ.-ին ծնված երեխաները այսօր բանակ են գնում. նրանց 80 տոկոսը ունի ողնաշարային, ոսկրային, մկանային, ստամոքսաաղիքային հիվանդություններ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Բժշկական ասոցիացիայի անդամ Լուսինե Սիմոնյանը:
Այդ տարիքի երեխաների 40-50 տոկոսը ակնոցներ է կրում, մեծ մասը կարճատեսություն ունի: Բժշկուհու հավաստմամբ` մյուսներն ունեն տեսողության տարբեր աստիճանի խանգարումներ:
Բանախոսը ահազանգեց, որ այսօր 5-6 տարեկան երեխաների մոտ խնդիր է ճարպակալումը, իսկ դա պայմանավորված է անկանոն սննդով, ինչպես նաև` քիչ շարժվելով: Այդ միտումը նկատվում է նաև 13-15 տարեկան աղջիկների մոտ:
Լ. Սիմոնյանը խորհուրդ տվեց սնվել ռեժիմով: Կարևոր է, որ մարդ ստանա առողջ սնունդ, բալանսավորված` սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրածիններ, վիտամիններ, իսկ երեխաներն այսօր նախընտրում են «արագ» սնունդ ու գազավորված ըմպելիք, որը օրգանիզմի առաջին թշնամին է:
«Թե' երեխաները, թե' մեծահասակները պետք է օրական 3-4 անգամ սնվեն, մյուս կողմից` ստացած սնունդը պետք է համապատասխանի ծախսած էներգիային»,- շեշտեց բժշկուհին և նկատեց, որ սխալ սննդի հետևանքով այսօր անգամ երեխաները արյան ճնշման խնդիր ունեն:
Բժշկուհին խորհուրդ տվեց նախաճաշել, շաբաթական 3-4 անգամ տավարի միս ուտել, օգտագործել բանջարեղեն, մրգեր, կաթնամթերք, իսկ հացի քանակությունն ու ճարպոտ սնունդը սահմանափակել: Նա խորհուրդ չտվեց ուտելուց անմիջապես հետո թեյ կամ սուրճ խմել, քանի որ դրանք ամբողջովին չեզոքացնում են հեմոգլոբինն ու վիտամինները:
drugs.am

Комментариев нет:
Отправить комментарий