Սթրեսը, որ մարդիկ ապրում են տարբեր սոցիալական իրավիճակներում, ինչպիսիք են օրինակ ելույթով հանդես գալը կամ աշխատանքի հետ կապված հարցազրույցը, բացասաբար է անդրադառնում մարդկանց իմունային համակարգի վրա: Այս ամենն ուսումնասիորելու համար Կալիֆոռնիայի գիտնականները 124 կամավորների տվել են դժվար առաջդրանքներ:
“Մենք պարզել ենք, որ տարբերություն կա, թե ինչպես են մարդիկ արձագանքում տարբեր սոցիալական իրավիճակների: Օրինակ հանրության առջեւ ելույթ ունենալը ոչ միայն փորձությունէ մարդկանց համար, այլեւ սթրեսի եւ լարվածության հետ կապված մի իրադարձություն”,-նշում են գիտնականները:
Արդյունքները ցույց են տվել, թե որքան մեծ կապ կա օրգանիզմի եւ բանականության միջեւ: Փորձարկումը ցույց է տվել օրգանիզմի բորբոքային գարծընթացների վրա սոցիալական սթրեսի ազդեցության մեխանիզմները: Ընդ որում բորբոքային գործընթացները իմունային համակարգի առաջին արձագանքն են սթրեսային իրավիճակներում: Ավելին, իմունային համակարգի խրոնիկական ակտիվությունը կարող է հանգեցնել այնպիսի հիվանդությունների, ինչպիսիք են ասթման,սրտանոթային հիվանդությունները, դեպրեսիան:
Комментариев нет:
Отправить комментарий