Իտալացի կարդիովիրաբույժը ծանր վիրահատության է ենթարկել հիվանդ պացիենտին ու մի քանի րոպե անց մահացել է սիրտ-անոթային հիվանդությունից:
Դեպքը տեղի է ունեցել նախորդ շաբաթ՝ Ռո քաղաքում: Առավոտյան ժամը վեցին սրտաբան Վինչենցո Կապակիոնեն շտապ հրավիրվել է հիվանդանոց՝ վիրահատության: Նա ժամանել է հիվանդանոց ու միանգամից մտել վիրահատարան, թեև իր գործընկերներին գանգատվել է կրծքի շրջանում թեթև ցավից:Ծայրահեղ վիճակում հիվանդանոց բերված 70-ամյա պացիենտի վիրահատությունը տևել է մոտ 4 ժամ: Այն բանից հետո, երբ հիվանդին վիրահատարանից տեղափոխել են պալատ, Կապակիոնեն հանել է ձեռնոցները, իջել հիվանդանոցի առաջին հարկ, որտեղ էլ հանկարծամահ է եղել:
Գործընկերների ջանքերը՝ վերակենդանացնելու բժկին, ապարդյուն են եղել: Կարդիովիրաբուժը ամուսնացած էր, ուներ երեք դուստր, հաղորդում է NEWSru.com-ը:
Tert.am

Комментариев нет:
Отправить комментарий