29 июн. 2011 г.

Գիտնականներ. Արեւին զուր են «մեղադրել» մաշկի քաղցկեղի զարգացման մեջ

Գիտնականները 1980-ականներից պարբերաբար նախազգուշացնում են մաշկի առողջության համար արեւի ուղիղ ճառագայթների վտանգի մասին: Արդյունքում առանձնապես տպավորվող մարդիկ, ահաբեկվելով արեւի լույսից, փաթաթվում են հագուստի մեջ կամ ողջ մարմնին կոսմետիկ միջոցներ քսում: Պատճառը մեկն է՝ խուսափել մելանոմայի առաջացումից:

Սակայն բրիտանացի գիտնականների վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ հենց նման վարքն է մեծացնում մելանոմայի զարգացման վտանգը:


Լիդսի համալսարանի մասնագետների հետազոտությունը ցույց է տալիս, որ D վիտամինի բարձր մակարդակը նվազեցնում է մաշկի չարորակ հիվանդության շանսերը: Այլ հետազոտություններ եւս ապացուցել են ուժեղ իմունիտետի եւ D վիտամինի կապը:

Комментариев нет:

Отправить комментарий