Գաղտնիք չէ, որ վերջին երկու-երեք տարիներին Հայաստանի հասարակական-քաղաքացիական ակտիվությունը հիմնականում սկսվում, սնվում և ընթանում է Ֆեյսբուք սոցիալական ցանցում: Գաղտնիք չէ նաև, որ եթե նախորդ տարիներին «ֆեյսբուքցիները» համախբվում էին գլխավորապես կարևոր հարցերի ու հիմնախնդիրների շուրջ, ապա վերջին շրջանում նախաձեռնությունների առիթները խիստ բազմազան են:
Եվ ահա երեկ որոշ օգտատերեր հանդես են եկել մի բավական սրամիտ նախաձեռնությամբ` «Ստորագրահավաք մոծակների կծելու դեմ»: Միջոցառման նկարագրության մեջ մասնավորապես, ասված է.
«ՀՀ բոլոր պաշտոնյաներին
ՀՀ Հռոմի պապին
պատճեն՝ Խաչատուր Աբովյանին
Հարգելի պարոնայք,
Սույն ստորագրահավաքի համար առիթ հանդիսացավ օրեցօր ավելի շոգ դարձող ամառը և մոծակների ագրեսիվ և օրինազանց պահվածքը:
Մոծակները լկտիաբար խախտում են բնակարանների անձեռմխելիությունը, առանց թույլտվության ներխուժում են մարդկանց անձնական կյանք, ընդ որում՝ գիշերային ժամերին: Չունենալով լիցենզիա՝ խմում են մարդկանց արյունը և խախտում յուրաքանչյուր քաղաքացու ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված հանգստի իրավունքը:
Ինչո՞ւ մոծակները չեն վճարում եկամտահարկ։
Այսպիսի իրավիճակը պարզապես անտանելի է:
Պահանջում ենք օրենսդրորեն արգելել մոծակների նման վարքագիծը, ինչպես նաև սահմանել պարտադիր մոծակահարման սարքերի տեղադրում և մոծակներից պարտադիր ապահովագրություն (ՄՊԱ)»:
Վիրտուալ ստորագրահավաքին արդեն միացել են մոտ չորս հարյուր հոգի: 1in.am

Комментариев нет:
Отправить комментарий