Հայաստանի երիտասարդական հիմնադրամի «Բազե» ակումբի նախաձեռնությամբ այսօր` հունիսի 30-ին տեղի է ունեցել «Ինչ գործոններ են ազդում երիտասարդների մասնագիտական կողմնորոշման վրա» խորագրով քննարկում:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնի տնօրեն Հայկուհի Գեւորգյանը ներկայացնելով ՀՀ երիտասարդության ազգային զեկույցի տվյալները, նշեց, որ երիտասարդների մոտ 75,5 տոկոսը տանը նստած չի փնտրում աշխատանք, երիտասարդների 56 տոկոսը չի աշխատում իր մասնագիտությամբ։
Նա նաեւ տեղեկացրել է, որ հաճախ երիտասարդները դիմում են այս կամ այն գործատուին՝ աշխատանքի դիմելու տարրական հմտություններ չունենալով։
Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնը մեծապես կարեւորում է նաեւ դպրոցներում տարվող աշխատանքները։
ԵՊՀ-ի շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնի ղեկավար Լիլիթ Հակոբյանն էլ նշել է. «Կան մի շարք խոչընդոտներ, որոնք առկա են երիտասարդի աշխատանք գտնելու գործում։ Դրանք եւ աշխատանքային փորձի բացակայությունն է, եւ կրթության ցածր մակարդակը, բայց գլխավոր խոչընդոտը, ըստ իս, հոգեբանական է։ Մենք սովոր ենք մի տեղ դիմել եւ մերժվելու դեպքում նորից չփորձել, հուսահատվել»:
Շուկայական հարաբերությունների պարագայում գործատուի համար շատ կարեւոր է իր բիզնեսը եւ մրցակցությունից դուրս չմնալը։ «Փոխվել են ժամանակները, երբ աշխատաշուկա էին մտնում ծանոթ-բարեկամի միջոցով։ Այսօր այդ ծանոթ-բարեկամից հետո պետք է կարողանաս քեզ արդարացնել, հակառակ դեպքում գործատուն քեզ հաստատ չի պահի, որովհետեւ ժամանակի ընթացքում նա կարող է մրցակցությունից դուրս մնալ եւ բիզնեսը կորցնել»,- ասել է նա: news.am

Այսինքն՝ երիտասարդը բավականին մեծ միջոցներ է ներդնում իր կրթության վրա, բայց արդյունքում այդ միջոցները չեն վերադարձվում։ «Երեխան առաջին դասարանից պետք է ինքնաբացահայտվի, հասկանա՝ ինչ է մասնագիտությունը, ինչ է մասնագիտության գիտակցված ընտրությունը»,- նշել է Հայկուհի Գեւորգյանը։
Նա նաեւ տեղեկացրել է, որ հաճախ երիտասարդները դիմում են այս կամ այն գործատուին՝ աշխատանքի դիմելու տարրական հմտություններ չունենալով։
Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնը մեծապես կարեւորում է նաեւ դպրոցներում տարվող աշխատանքները։
ԵՊՀ-ի շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնի ղեկավար Լիլիթ Հակոբյանն էլ նշել է. «Կան մի շարք խոչընդոտներ, որոնք առկա են երիտասարդի աշխատանք գտնելու գործում։ Դրանք եւ աշխատանքային փորձի բացակայությունն է, եւ կրթության ցածր մակարդակը, բայց գլխավոր խոչընդոտը, ըստ իս, հոգեբանական է։ Մենք սովոր ենք մի տեղ դիմել եւ մերժվելու դեպքում նորից չփորձել, հուսահատվել»:
Շուկայական հարաբերությունների պարագայում գործատուի համար շատ կարեւոր է իր բիզնեսը եւ մրցակցությունից դուրս չմնալը։ «Փոխվել են ժամանակները, երբ աշխատաշուկա էին մտնում ծանոթ-բարեկամի միջոցով։ Այսօր այդ ծանոթ-բարեկամից հետո պետք է կարողանաս քեզ արդարացնել, հակառակ դեպքում գործատուն քեզ հաստատ չի պահի, որովհետեւ ժամանակի ընթացքում նա կարող է մրցակցությունից դուրս մնալ եւ բիզնեսը կորցնել»,- ասել է նա: news.am
Комментариев нет:
Отправить комментарий