30 июн. 2011 г.

Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի Facebook-յան էջը հնարավոր է փակվի. շատ են հայհոյանքները

Քաղաքապետարանը սպառնում է ջնջել Կարեն Կարապետյանի էջը Facebook սոցիալական ցանցում: Նրա մամուլի քարտուղարը քաղաքապետի էջում գրել է.«Մենք խնդրեցինք էջը չդարձնել անհարկի վիրավորանքների ու անհեթեթ դիսկուսիաների հրապարակ: Ի սկզբանե էջն իր առջեւ ավելի կառուցողական խնդիրներ էր դրել՝ հետադարձ կապ ապահովելու միջոցով ակնկալում ենք բարեկիրթ եւ արդյունավետ երկխոսություն: Կրկնում ենք, անբարեկիրթ, անդեմք եւ կեղծանուններով հանդես եկող օգտագործողներին կոչ ենք անում լինել ավելի զուսպ եւ հաղորդագրություններ թողնել ըստ էության: Հակառակ դեպքում կքննարկվի էջի հետագա գոյության նպատակահարմարությունը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ վերջին շրջանում մամուլում եւ սոցիալական ցանցում տեղեկատվություն էր տարածվել, որ քաղաքապետի հրամանով Երեւանում փողոցային շներին սպանում են` նրանց էլեկտրահարելով: Բազմաթիվ օգտատերեր գրառումներով «գրոհել էին» քաղաքապետի էջը, Շուշան Սարդարյանն էլ հերքել էր շների սպանդի մասին տեղեկատվությունը:

Նշենք, որ Fаcebook–ում իրենց անձնական էջերն ունեն նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ ՀՀԿ–ական գործարար պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը:                   news.am

Комментариев нет:

Отправить комментарий