Արտաշատից Տաթև հանգստանալու մեկնած 17-հոգանոց խումբը աղիքային սուր ինֆեկցիայով այժմ գտնվում է Գորիսի հիվանդանոցում: Նրանց հետ կան նաև երկու երեխաներ: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Գորիսի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Լևոն Հարությունյանը տեղեկացրեց, որ նրանք Արտաշատից Տաթև մեկնած ուսուցիչներ են, ովքեր մեկ օր մնացել են Տաթևում և նախօրեին երեկոյան վերադարձել տուն: Գորիս քաղաքի մոտ հանկարծակի վատացել են ու շտապօգնության միջոցով տեղափոխվել Գորիսի բժշկական կենտրոն:
Հարությունյանի խոսքով, 17-ից 13-ի մոտ սննդային թունավորում է գրանցվել, իսկ մյուս 4-ը սթրեսից վատ են զգացել: Թունավորվածներից մեկը նույնիսկ ծանր վիճակով վերակենդանացման բաժանմունքում է եղել: «Բայց այս պահի դրությամբ բոլորի վիճակը բավարար է», -հավելեց մեր բժիշկը` նկատելով, որ պրոֆիլակտիկ բոլոր միջոցառումներն իրականացվել են:
Նախնական տվյալներով, սննդային թունավորումն առաջացել է ղաուրմայից: «Դա պատրաստել էր ուսուցիչներից մեկը Տաթև գալու նախօրյակին, որովհետև միակ սնունդը դա էր, որ բոլոր թունավորվածները կերել էին», -նշեց Գորիսի ԲԿ-ի փոխտնօրենը:
Մասնագետը խորհուրդ է տալիս այս շոգ եղանակներին ուտել թարմ ուտելիքներ:

Комментариев нет:
Отправить комментарий