31 мая 2011 г.

Այսօր ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Սկսած 1987-ից ամեն տարի մայիսի 31-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օր։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը/ԱՀԿ/ հաստատել է այն որպես «Առանց ծխախոտի օր»:

Սա թերևս ևս մի առիթ է մարդկանց հիշեցնելու ծխախոտի վնասակար հատկությունների և դրանց պատճառով առաջացող այն հիվանդությունների մասին, որոնց պատճառով տարեկան մահանում են միլիոնավոր մարդիկ։

Ծխախոտն ավելի քան 25 հիվանդությունների առաջացման պատճառ է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն, 20-րդ դարում ծխելու հետևանքով մահացել է 100 մլն մարդ։ Ամեն 6 վայրկյանը մեկ աշխարհում 1 մարդ է մահանում ծխելուց, աշխարհում գրանցված յուրաքանչյուր 10-րդ մահվան պատճառը նույնպես ծխախոտն է:

Մարդկությունը սկսել է ծխել շուրջ 400 տարի առաջ: Պատմության մեջ առաջին անգամ ծխել սկսել է Ֆրանսիայի թագուհին` որպես գլխացավի դեղ: Հետագայում ծխախոտը դեղատներից տարածվել է ու դարձել հասարակության առօրյայի բաղկացուցիչ տարրերից մեկը:

Ծխելը թողնելը մարդուց վարքի և ապրելակերպի լիակատար վերակառուցում է պահանջում. ասում են մասնագետները: Ծխելն ակտիվացնում է ուղեղի աշխատանքը, թուլացնում լարված նյարդերը, ավելի հանդուրժող դարձնում: Սակայն ծխախոտը անդառնալիորեն փչացնում է մարդու առողջությունը և ժամանակին հետ չկանգնելու դեպքում հանգեցնում անբուժելի և մահվան ելք ունեցող հիվանդությունների:

Ծխախոտի ծխի պարունակած 90-ից ավելի բաղադրիչներից և ոչ մեկը օգտակար չէ առողջությանը: Մասնագետները կանխատեսում են, որ այս տարի ծխախոտի պատճառաց մահերի թիվը կհասնի 5 միլիոնի, իսկ արդեն 2030-ին՝ 8մլն-ի։
Մինչև 2020 թվականը ծխելու հետ առնչվող 10 մահերից 7-ը լինելու են ցածր և միջին եկամուտներ ունեցող երկրներում։

Ամեն տարի այս օրն ամբողջ աշխարհում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, որոնց նպատակն է բարձրացնել հանրության իրազեկվածությունը ծխելու վնասակար հետևանքների մասին, տարածել առողջ ապրելակերպի գաղափարը և գտնել ուղիներ՝ ապագա սերունդներին պաշտպանելու նիկոտինային կախվածությունից:  drugs.am

Комментариев нет:

Отправить комментарий