Հունիսի 1-ին տեղի կունենա Արեգակի մասնակի խավարում: Լուսինը կծածկի Արեգակի մոտ 50.5%-ը։
Խավարումը կսկսվի հյուսիսային Չինաստանում եւ Սիբիրում Գրինվիչի ժամանակով ժամը 19:25:18-ին և երկու ժամ անց՝ 21:16:11-ին, կլինի առավելագույն փուլը (0.601 մագնիտուդ) Ռուսաստանի հյուսիս-արևմուտքում:
Մասնակի խավարումը կավարտվի Գրինվիչի ժամանակով ժամը 23:06:56-ին: Այն տեսանելի կլինի հյուսիսային կիսագնդի բարձր լայնություններից:
Այս անգամ Հայաստանից խավարումը դիտել հնարավոր չի լինի: Այս խավարումը 2011 թվականի արեգակնային չորս մասնակի խավարումներից երկրորդն է:
Հաջորդ խավարումները սպասվում են հուլիսի 1-ին և նոյեմբերի 25-ին: Խավարումները կրկնվում են յուրաքանչյուր պարբերաշրջանում, որը կոչվում է Սարոս: Սա 118-րդ Սարոսի 68-րդ խավարումն է: Խավարումների այս շարքը սկսվել է 803-929 թվականներին տեղի ունեցած 8 մասնակի խավարումների խմբով: Սարոսն ավարտվում է 2083 թվականին՝ փոքր մասնակի խավարմամբ:
Հիշեցնենք, որ Արեգակի խավարում տեղի է ունենում, երբ Լուսինն անցնում է Երկրի և Արեգակի միջով՝ մասամբ կամ ամբողջությամբ ծածկելով Արեգակի սկավառակը երկրային դիտորդի համար: news.am

Комментариев нет:
Отправить комментарий