15 апр. 2011 г.

Ապրիլի 17-ը Ծաղկազարդ է. եկեղեցիներում կօրհնվեն մանուկները

Ապրիլի 17-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է Ծաղկազարդը` Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը:

Ծաղկազարդի տոնին, որ տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է որպես մանուկների օրհնության օր, Ս. Պատարագի ավարտին բոլոր եկեղեցիներում կատարվելու է մանուկների օրհնության հատուկ արարողություն:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ժամը 10-ին կկատարվի Անդաստան և մանուկների օրհնություն, ժամը 11-ին կմատուցվի Սուրբ Պատարագ, ժամը 13-ին՝ մանուկների օրհնություն, այնուհետև կավճանկարի մրցույթ։


Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում ժամը 11-ին կմատուցվի Սուրբ Պատարագ, ժամը 13-ին կկատարվի մանուկների օրհնություն, այնուհետև տեղի կունենա կավճանկարի մրցույթ:

Комментариев нет:

Отправить комментарий