13 апр. 2011 г.

Հայաստանում այսօր` ապրիլի 13-ի գիշերն ամենուրեք դիտվել են տեղումներ եւ ամպրոպ, լեռնային եւ նախալեռնային շրջաններում` ձյուն, քամու ուժգնացում 20-25 մ/վրկ: Լոռիում, Տավուշում եւ լեռնային շրջաններում առաջացել է ձյան ծածկ` 15-30 սմ բարձրությամբ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի պետական ծառայությունից:

Ապրիլի 14-ի գիշերը Արարատյան դաշտում եւ դրա նախալեռնային գոտիներում, Տավուշի հովիտներում, Սյունիքի հովիտների առանձին հատվածներում սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում` օդում մինչեւ -2 աստիճան, հողի մակերեւույթին մինչեւ -2...-3 աստիճան:
Գիշերը ժամը 03:00-ին օդի ջերմաստիճանը սպասվում է 0 աստիճան, 04:00-ին` -1 աստիճան, 05:00-07:00 –ին` -2 աստիճան, քամին հյուսիս արեւմտյան 1-3 մ/վրկ:

Ցրտահարության տեւողությունը կկազմի 3 ժամ:

Խորհուրդ է տրվում կազմակերպել այգիների ծխահարում սկսած գիշերը ժամը 03:00-ից:

                                                                                                                 News.am

Комментариев нет:

Отправить комментарий