13 апр. 2011 г.

Սիսիան-Երեւան ճանապարհին ավտոմեքենաները հայտնվել են ձնաբքի մեջ


Ահազանգ է ստացվել, որ այսօր` ապրիլի 13-ին ժամը 02:00-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 15-րդ կմ-ում` «Սատանի կամուրջ» կոչվող ոլորաններում, մեքենաներ են հայտնվել ձնաբքի մեջ եւ անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տեղում պարզվել է, որ ճանապարհը դժվար անցանելի է, մարդատար ավտոմեքենաներ չկան, ճամփեզրին կայանված են մոտ 10 բեռնատար ավտոմեքենա, որոնք երթեւեկությունը կշարունակեն առավոտյան: Նույն օրը՝ ժամը 04.57-ին, ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երեւան ավտոճանապարհի 38-րդ կմ-ում մեքենաներ են հայտնվել ձնաբքի մեջ եւ անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարների ուժերով ճանապարհի երթեւեկելի հատված են դուրս բերվել 3 ավտոմեքենա (3 վարորդ, 4 ուղեւոր):
                                                                                                                       News.am

Комментариев нет:

Отправить комментарий