Մարիամ Մաթևոսյան
Երկար տարիներ է, ինչ Գորիս քաղաքի մայթերի բարեկարգման աշխատանքներ չեն իրականացվում: Քաղաքի 43 կմ ձգվող ներհամայնքային ճանապարհի 30 կմ-ից ավելին ասֆալտապատ է, իսկ համապատասխան երկկողմանի մայթերը, որոշակի տարբերությամբ՝ անբարեկարգ:
«Ընթացիկ տարում եւս միայն փոսային նորոգումներ կլինեն քաղաքում»,- ասում է Գորիսի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ կոմունալ տնտեսության բաժնի պետ Խիկար Միրզոյանը՝ պատճառաբանելով, որ համայնքային բյուջեն սուղ է: Նրա խոսքով` համայնքային բյուջեով այս տարի ներհամայնքային ճանապարհների բարեկարգման համար նախատեսվում է 35 մլն դրամ, որից 8 մլն դրամը կհատկացվի մայթերի բարեկարգմանը, սակայն, ըստ նրա, մայթերը բարեկարգվում են միայն տվյալ ճանապարհը կապիտալ նորոգելու դեպքում:
«Քաղաքում մեծամասշտաբ բարեկարգումներ վերջին անգամ իրականացվել է մինչեւ 1988-89թթ.: Մասնակի բարեկարգվել է Կոմիտաս, Սաթյան, Զորավար Անդրանիկ փողոցներն` իրենց հարակից մայթերով: Գուցե առաջին հայացքից փոքր գործ է երեւում, բայց երբ վերածում ենք գումարի՝ մեծ թվեր է կազմում»,- նշում է բաժնի պետը:
Գարնանը մայթերն ավելի անանցանելի են դառնում, քանի որ որոշ հատվածներում փողոցներն ամբողջությամբ ծածկվում են կանաչով: Խնդիրն ավելի է սրվում հեղեղումների ժամանակ: Գարունն արդեն ավարտվում է, բայց այդպես էլ քաղաքում մաքրման աշխատանքներ չտարվեցին: Մարդիկ, սովորության համաձայն, շարունակում են երթեւեկելի ճանապարհով քայլել՝ վտանգելով իրենց կյանքը: «Բարեկարգման աշխատանքներն իրականացնում է «Գորիս ՏՆՏ»-ն: Երբ փողոցն ասֆալտապատ է` այն խնամելը, մշակելը, շահագործելը հեշտ է եւ երեւացող: Մաքրելը դառնում է արդյունավետ: Կանաչը պոկելով հարց չի լուծվում, մեկ է, հինգ օրից էլի աճում է»,- ասում է Խիկար Միրզոյանը:
Վոլոդյա Կրեչյանը, ով խորհրդային ժրջանում երկար տարիներ աշխատել է քաղխորհրդին կից շինարարական կազմակերպության բաժնի պետ, պատմում է, որ այդ տարիներին իրենց հիմնական գործը մայթերը բարեկարգելն էր: «Մեր տարեկան պլանի մեջ եղել է 2 կմ մայթերի նորոգում: Մի ծուռ եզրաքար գետնին չէր մնում՝ վարպետներն արագ կարգի էին բերում փողոցները: Հաճախ եմ լսում, որ ասում են՝ գորիսեցին մայթով չի քայլում: Մայթերը, որ իր տեղը լինեն՝ մարդիկ մայթով կքայլեն»:
Պատկերն ավելի մտահոգիչ է քաղաքի ծայրամասային թաղամասերում: Ըստ Գորիս քաղաքի նախկին ճարտարապետ Սեւադա Զաքարյանի՝ քաղաքը չպետք է ունենա երկրորդական փողոց հասկացողությունը: «Բոլոր փողոցները ծառայում են բնակիչներին: Պետք չէ շերտավորել բնակիչներին՝ ըստ ապրելու վայրի: Ինչ է, որ մարդը ծայրամասում է ապրում, ուրեմն պիտի կեղտոտ փողոցներով քայլի՞: Փողոցը պետք է բարեկարգ լինի: Մեքենաների երթեւեկող հատվածներն ասֆալտապատում են, փոսային նորոգումներ կատարում են, դա ակնհայտ է, բայց մայթերի բարեկարգման, եզրաքարերի ամրացման ուղղությամբ ոչինչ չենք տեսնում: Հասկանալով, որ այն ֆիանանսական մեծ ծախսերի հետ է կապված, այնուամենայնիվ, փողոց-փողոց կարելի է ժամանակ առ ժամանակ բարեկարգել»,-ասում է ճարտարապետը:
Այսուհանդերձ, բնակիչները եւս կարծես թե շահագրգռված չեն բարեկարգ մայթեր ունենալու հարցում: Շրջելով քաղաքի ծայրամասային փողոցներով՝ կտեսնես, թե ինչպես մարդիկ մայթերի համար նախատեսած տարածքը վերածել են տնամերձ այգու կամ ցանկապատել ու հավ են պահում:
Յուրաքանչյուր տասներորդ բնակչի տան բակում հին մեքենա կա, շինարարական աղբ, որը դժվարացնում է հետիոտնի տեղաշարժվելը: Եթե օրենքով վարչական տույժեր սահմանվեն մարդիկ ավելի կարգապահ կլինեն: «Նախկինում գրավոր դիմում ենք ներկայացրել ճանապարհային ոստիկանությանը, որպեսզի կազմակերպեն շահագործման ոչ ենթակա մեքենաները մայթերից ազատելու հարցը, բայց արդյունք չի տվել»,- նշում է քաղաքապետարանի քաղաքաշինության եւ կոմունալ տնտեսության բաժնի պետ Խ. Միրզոյանը:
«Սովետի ժամանակ մեկը համարձակվեր փողոցի վրա ավազ թափել, տեղում շտրաֆ էին անում, իսկ հիմա ով ա՞ անողս: Հենա, մեր հարեւանը տարին կլոր մայթը փակած շինարարություն է անում, տես մեկը գալիս ա ասում՝ մայթը բաց, որ ժողովուրդն անցնի»,- ասում է բնակիչներից մեկը:
Գորիս քաղաքում սեփական առնձնատները կազմում են 80%, իսկ վարչական շենքերը՝ 20%: Խնդրի լուծման համար, ըստ Սեւադա Զաքարյանի՝ համայնքի ղեկավարը սեփական տների հարակից մայթերի մաքրությունը պետք է հանձնի սեփականատերերին, իսկ վարչական շենքերի համար պետք է գումար հատկացնել համայնքի բյուջեից: Նրա խոսքով` խնդիրը կարեւորվում է նաեւ նրանով, որ մայթերի եւ, առհասարակ, քաղաքի կոկիկ արտաքինը զբոսաշրջության զարգացման բավարար պայմաններից մեկն է, որում շահագրգիռ պիտի լինեն եւ’ բնակիչները, եւ’ իշխանությունները:
Աղբյուրը` hetq.am
Երկար տարիներ է, ինչ Գորիս քաղաքի մայթերի բարեկարգման աշխատանքներ չեն իրականացվում: Քաղաքի 43 կմ ձգվող ներհամայնքային ճանապարհի 30 կմ-ից ավելին ասֆալտապատ է, իսկ համապատասխան երկկողմանի մայթերը, որոշակի տարբերությամբ՝ անբարեկարգ:
«Ընթացիկ տարում եւս միայն փոսային նորոգումներ կլինեն քաղաքում»,- ասում է Գորիսի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ կոմունալ տնտեսության բաժնի պետ Խիկար Միրզոյանը՝ պատճառաբանելով, որ համայնքային բյուջեն սուղ է: Նրա խոսքով` համայնքային բյուջեով այս տարի ներհամայնքային ճանապարհների բարեկարգման համար նախատեսվում է 35 մլն դրամ, որից 8 մլն դրամը կհատկացվի մայթերի բարեկարգմանը, սակայն, ըստ նրա, մայթերը բարեկարգվում են միայն տվյալ ճանապարհը կապիտալ նորոգելու դեպքում:
«Քաղաքում մեծամասշտաբ բարեկարգումներ վերջին անգամ իրականացվել է մինչեւ 1988-89թթ.: Մասնակի բարեկարգվել է Կոմիտաս, Սաթյան, Զորավար Անդրանիկ փողոցներն` իրենց հարակից մայթերով: Գուցե առաջին հայացքից փոքր գործ է երեւում, բայց երբ վերածում ենք գումարի՝ մեծ թվեր է կազմում»,- նշում է բաժնի պետը:
Գարնանը մայթերն ավելի անանցանելի են դառնում, քանի որ որոշ հատվածներում փողոցներն ամբողջությամբ ծածկվում են կանաչով: Խնդիրն ավելի է սրվում հեղեղումների ժամանակ: Գարունն արդեն ավարտվում է, բայց այդպես էլ քաղաքում մաքրման աշխատանքներ չտարվեցին: Մարդիկ, սովորության համաձայն, շարունակում են երթեւեկելի ճանապարհով քայլել՝ վտանգելով իրենց կյանքը: «Բարեկարգման աշխատանքներն իրականացնում է «Գորիս ՏՆՏ»-ն: Երբ փողոցն ասֆալտապատ է` այն խնամելը, մշակելը, շահագործելը հեշտ է եւ երեւացող: Մաքրելը դառնում է արդյունավետ: Կանաչը պոկելով հարց չի լուծվում, մեկ է, հինգ օրից էլի աճում է»,- ասում է Խիկար Միրզոյանը:
Վոլոդյա Կրեչյանը, ով խորհրդային ժրջանում երկար տարիներ աշխատել է քաղխորհրդին կից շինարարական կազմակերպության բաժնի պետ, պատմում է, որ այդ տարիներին իրենց հիմնական գործը մայթերը բարեկարգելն էր: «Մեր տարեկան պլանի մեջ եղել է 2 կմ մայթերի նորոգում: Մի ծուռ եզրաքար գետնին չէր մնում՝ վարպետներն արագ կարգի էին բերում փողոցները: Հաճախ եմ լսում, որ ասում են՝ գորիսեցին մայթով չի քայլում: Մայթերը, որ իր տեղը լինեն՝ մարդիկ մայթով կքայլեն»:
Այսուհանդերձ, բնակիչները եւս կարծես թե շահագրգռված չեն բարեկարգ մայթեր ունենալու հարցում: Շրջելով քաղաքի ծայրամասային փողոցներով՝ կտեսնես, թե ինչպես մարդիկ մայթերի համար նախատեսած տարածքը վերածել են տնամերձ այգու կամ ցանկապատել ու հավ են պահում:
Յուրաքանչյուր տասներորդ բնակչի տան բակում հին մեքենա կա, շինարարական աղբ, որը դժվարացնում է հետիոտնի տեղաշարժվելը: Եթե օրենքով վարչական տույժեր սահմանվեն մարդիկ ավելի կարգապահ կլինեն: «Նախկինում գրավոր դիմում ենք ներկայացրել ճանապարհային ոստիկանությանը, որպեսզի կազմակերպեն շահագործման ոչ ենթակա մեքենաները մայթերից ազատելու հարցը, բայց արդյունք չի տվել»,- նշում է քաղաքապետարանի քաղաքաշինության եւ կոմունալ տնտեսության բաժնի պետ Խ. Միրզոյանը:
«Սովետի ժամանակ մեկը համարձակվեր փողոցի վրա ավազ թափել, տեղում շտրաֆ էին անում, իսկ հիմա ով ա՞ անողս: Հենա, մեր հարեւանը տարին կլոր մայթը փակած շինարարություն է անում, տես մեկը գալիս ա ասում՝ մայթը բաց, որ ժողովուրդն անցնի»,- ասում է բնակիչներից մեկը:
Գորիս քաղաքում սեփական առնձնատները կազմում են 80%, իսկ վարչական շենքերը՝ 20%: Խնդրի լուծման համար, ըստ Սեւադա Զաքարյանի՝ համայնքի ղեկավարը սեփական տների հարակից մայթերի մաքրությունը պետք է հանձնի սեփականատերերին, իսկ վարչական շենքերի համար պետք է գումար հատկացնել համայնքի բյուջեից: Նրա խոսքով` խնդիրը կարեւորվում է նաեւ նրանով, որ մայթերի եւ, առհասարակ, քաղաքի կոկիկ արտաքինը զբոսաշրջության զարգացման բավարար պայմաններից մեկն է, որում շահագրգիռ պիտի լինեն եւ’ բնակիչները, եւ’ իշխանությունները:
Աղբյուրը` hetq.am
Комментариев нет:
Отправить комментарий