Շուշան Օհանյան
Մեր աշխատավայրում բոլորի սիրելի պահն այն է, երբ ես բացում եմ բլոգի վիճակագրությունը, ու մենք միասին նայում ենք, թե որտեղից են մեզ կարդում, ում հոդվածն է ամենաշատը ընթերցվում կամ որքան այցելու ենք ունեցել: Իհարկե, բոլորս էլ ուրախանում ենք մեր ցանակացած` թեկուզ փոքր առաջընթացով:
Կարծում եմ` հենց թիմային աշխատանքի շնորհիվ է, որ մենք կարողանում ենք առաջ ընթանալ, գրանցել հաջողություններ, չկորցնել վստահությունը:
Մեր բլոգը ստեղծվեց 2010թ. նոյեմբերին, այն բանից հետո, երբ մասնակցեցի Մամուլի աջակցության «ԻՆՏԵՐՆՅՈՒՍ» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված հնգօրյա դասընթացին, որը տվեց բավարար գիտելիքներ բլոգի ստեղծման և հետագա զարգացման համար: Իհարկե, հետագայում թե' ես, թե' մեր աշխատակիցները հնարավորություն ունեցանք մասնակցելու Ինտերնյուսի կողմից կազմակերպված այլ դասընթացների և, որոնք նպաստեցին մեր կարողությունների, հմտությունների զարգացմանը, մեդիագրագիտության բարձրացմանը:
Երբ բլոգը նոր էր բացվել, չգիտեի, թե ինչ տեղադրել այնտեղ, ինչպես անել, որ հնարավոր լինի գրավել այցելուներին...խոստովանեմ, որ սկզբում շատ դժվար էր, այդ ժամանակ դեռ կազմակերպությունում այսքան երիտաասարդներ, թարմ ուժեր չկային...փորձում էի այստեղից-այնտեղից նյութեր վերցնել, տեղադրել` չնայած տեսնում էի, որ այդ կերպ բլոգի նկատմամբ հետաքրքրությունը չի ավելանում:

Այն ժամանակ բլոգով ուրախանում էինք ես ու տիկին Սուսաննան: Երբ բլոգի դիզայնի մեջ մի նոր բան էի ավելացնում, անմիջապես ստանում էի նրա արձագանքը` «Ապրես Շուշ, շատ լավ է»:
Հիմա կարիք չունենք ուրիշ կայքից նյութ վերցնելու, որովհետև Մամուլի ակումբի երիտասարդ լրագրողներս այն պարբերաբար լրացնում ենք հետաքրքիր ու օպերատիվ տեղեկություններով, տեղադրում մուլտիմեդիա նյութեր: Մենք կարողանում ենք մեր սեփական լրատվությամբ բլոգը դարձնել հետաքրքիր ու բազմաբովանադակ:
Այդ է վկայում gorispressclub.blogspot.com հասցեի և Goris Press Club ֆեյսբուքյան էջի ճանապարհները ներկայացնող վիճակագրությունը:

Комментариев нет:
Отправить комментарий