Անահիտ Գրիգորյան
Վառարանին դրված թեյնիկի վրա 12-ամյա Ալենի, 10-ամյա Արենի ու 9-ամյա Լիայի ձեռնոցներն են. դրանք պիտի չորանան, որովհետև կրկին ձյուն է գալիս, ու դեռ պիտի գնան և հասցնեն մաքրել մնացած ձյունը:
Ամեն երեկո վերցնում են ավելներն ու ձյունը մաքրելու թին, սկսում մաքրել ձյունը (չեն հասցնում առավոտյան մաքրել): «Մամաս էլ առավոտ գործի է գնում, բա որ սղա ու ընկնի, մաքրում ենք, որ համ մաքուր լինի, համ էլ մեզ մի բան չլինի», - ասում է Ալենը:
«Առավոտ վեր եմ կենում, թեյնիկը դնում գազին, մինչև այն կեփվի՝ վառարանը վառում, հետո սեղան եմ պատրաստում, որ Ալենն ու Լիան վեր կենան, ու միասին թեյ խմենք, որ գնանք դպրոց, եթե հասցնում եմ մեկ-մեկ դասերս էլ եմ կրկնում, - պատմում է 10 տարեկան Արենը և ավելացնում,- պապիկս էլ է գնացել արտերկիր. դե ի՞նչ անեմ, հո մամաս, տատիկս չեն վեր կենա վառարան վառեն, դե բա տղամարդու գործա, չէ՞»:
Արենի ու Ալենի հայրն արդեն քանի տարի է, մեկնել է արտագնա աշխատանքի, ինչպես նաև Լիայինը, միայն թե նրա հորն արդեն միացել են մայրն ու եղբայրը. «Իրիկունները, որ պառկում եմ քնելու մամայիս ու պապայիս անկողնում, պատկերացնում եմ թե նրանց մեջտեղն եմ քնած»:
Երեք երեխաներն էլ օգնում են իրենց տատիկին` Լարիսին: Նա սպասում է, որ դեռ կգա մի Նոր տարի, երբ ամբողջ ընտանիքով միասին կնշեն: Լարիսայի ամենօրյա հուզմունքերից մեկն էլ այն է, երբ իրիկունները երեխաները հարցնում են. «Տատ, հաստա՞տ դուռը փակել ես, տատ հաստա՞տ ջուրը փակածա»: Իսկ վերջերս էլ նաև վառարանի հոգսն իր վրա վերցրած Արենը հարցնում է. «Հո չե՞ք մրսում»:
Երբ հարցրի, թե Ձմեռ պապիկից ինչ են ուզում, Արենը ժպիտով պատասխանեց. «Սալյարկա, որ առավոտ փեչը շուտ վառի,- հետո նայեց Ալենին,- արա դու հավատո՞ւմ ես Ձմեռ պապիկին»: Ալենն էլ իր հերթին. «Որ հավատայի, պիտի պապան եկած լիներ»:Վառարանին դրված թեյնիկի վրա 12-ամյա Ալենի, 10-ամյա Արենի ու 9-ամյա Լիայի ձեռնոցներն են. դրանք պիտի չորանան, որովհետև կրկին ձյուն է գալիս, ու դեռ պիտի գնան և հասցնեն մաքրել մնացած ձյունը:
Ամեն երեկո վերցնում են ավելներն ու ձյունը մաքրելու թին, սկսում մաքրել ձյունը (չեն հասցնում առավոտյան մաքրել): «Մամաս էլ առավոտ գործի է գնում, բա որ սղա ու ընկնի, մաքրում ենք, որ համ մաքուր լինի, համ էլ մեզ մի բան չլինի», - ասում է Ալենը:
«Առավոտ վեր եմ կենում, թեյնիկը դնում գազին, մինչև այն կեփվի՝ վառարանը վառում, հետո սեղան եմ պատրաստում, որ Ալենն ու Լիան վեր կենան, ու միասին թեյ խմենք, որ գնանք դպրոց, եթե հասցնում եմ մեկ-մեկ դասերս էլ եմ կրկնում, - պատմում է 10 տարեկան Արենը և ավելացնում,- պապիկս էլ է գնացել արտերկիր. դե ի՞նչ անեմ, հո մամաս, տատիկս չեն վեր կենա վառարան վառեն, դե բա տղամարդու գործա, չէ՞»:
Արենի ու Ալենի հայրն արդեն քանի տարի է, մեկնել է արտագնա աշխատանքի, ինչպես նաև Լիայինը, միայն թե նրա հորն արդեն միացել են մայրն ու եղբայրը. «Իրիկունները, որ պառկում եմ քնելու մամայիս ու պապայիս անկողնում, պատկերացնում եմ թե նրանց մեջտեղն եմ քնած»:
Երեք երեխաներն էլ օգնում են իրենց տատիկին` Լարիսին: Նա սպասում է, որ դեռ կգա մի Նոր տարի, երբ ամբողջ ընտանիքով միասին կնշեն: Լարիսայի ամենօրյա հուզմունքերից մեկն էլ այն է, երբ իրիկունները երեխաները հարցնում են. «Տատ, հաստա՞տ դուռը փակել ես, տատ հաստա՞տ ջուրը փակածա»: Իսկ վերջերս էլ նաև վառարանի հոգսն իր վրա վերցրած Արենը հարցնում է. «Հո չե՞ք մրսում»:
Գնալու ե՞ք բանակ ծառայելու` հարցնում եմ: «Հա բա ի՞նչ ենք անելու, անպայման, որ հանկարծ հիմա էլ պատերազմ լինի, գնալու ենք, պիտի կռվենք մեր երկրի համար, պիտի պաշտանենք մեր մամաներին, քույրիկներին ու բոլորին: Դե լավ, Արեն, դու պատասխանի հարցերին, ես գնամ հավերի դուռը փակեմ, արդեն ուշ ա»,- ասաց Արենը:
«Երեխաներին միշտ էլ հոր դաստիարակությունն է անհրաժեշտ,- ասում է տիկին Լարիսան,- հիմա Արենը չէ, բայց Ալենը զգում եմ, որ շատ է ընկճվում, մանավանդ, երբ հեռուստացույցով երջանիկ ընտանիք է տեսնում»:
«Երբ դասերն ավարտում ենք, տեսնում եմ, թե ինչպես են ուրիշ երեխաների պապաները գալիս իրենց մեքենայով տանում, նախանձում եմ, որ մեկ- մեկ ինձ էլ են բերում, քիչ է մնում ասեմ, ապրես պապա»,- պատմում է Լիան: «Բա որ ծնողական ժողովներին պապաներն էլ են գալիս, ես էլ եմ նախանձում», - ավելացնում է Արենը:
Հարցնում եմ` ինչ եք երազում դառնալ, Արենն ասում է` չգիտեմ, միայն թե շատ փող ունենա. «Փող, է, փող, որ պապայիս ասեմ՝ արի մեր հետ ապրի, փող կա, արի, դու գործ չունես»:
Комментариев нет:
Отправить комментарий