Քրիստինե Հայրապետյան
Մի քանի օրից կդիմավորենք 2013 թվականը` նոր հույսերով ու ակնկալիքներով…
Ամանորի նախաշեմին բոլորս ակամայից գնահատում, մեր մեջ ամփոփում ենք, թե անցնող տարին ինչ տվեց մեզ, մտածում ենք տարվա մեջ մեր ունեցած փոքր ու մեծ հաջողությունների ու ձախողումների մասին ու ինքներս մեզ համար արժևորում մեր ունեցածն ու ստացածը:
Իսկ ի՞նչ տվեց 2012 թվականը մեր քաղաքացիներին… Առաջին հարցս ուղղեցի զբոսայգում հավաքված զրուցասեր պապիկներին, որոնք էլ քննադատեցին մեր երկրի ղեկավարներին, դժգոհեցին թանկացումներից ու ցածր թոշակներից: Նրանցից մեկն ասաց. «Գները բարձրանում են, բայց թոշակն անփոփոխ է մնում:Եթե մեր ստացած թոշակը մի պատգամավորի տան, կկարողանա ՞ դրանով յոլա գնալ»: Անցորդներից ոմանք դժկամությամբ, ոմանք էլ ներկայանալ չցանկանալով` իրենց դժգոհությունն էին հայտնում իշխանություններից և մի տեսակ քամահրանքով էին պատասխանում իրենց ուղղված հարցին, կարծես ես իրենցից մեկը չէի: Իսկ քաղաքի երիտասարդների մի մասը, որ հասարակակական գործունեությամբ է զբաղվում`գոհ է իր ձեռքբերումներով:
Գևորգ Հայրապետյան. «2012 թվականը ինձ համար բարեհաջող տարի էր: Այս տարվա ձեռքբերումներից մեկն այն եղավ, որ Հասարակական կազմակերպություն հիմնադրեցինք, որը կփորձի իր ներդրումն ունենալ ժողովրդավարության հաստատման գործում»:
Դավիթ Դադալյան. «Այս տարի ես շատ ձեռքբերումներ ու հաջողություններ ունեցա:Եղա մի շարք երկրներում, եվրոպական կարևորագույն կառույցների գրասենյակներում: Մասնակցեցի տարբեր ծրագրերի, հանդես եկա սեփական նախաձեռնություններով: Հիմնական ձեռքբերումս այն եղավ, որ ընդունվեցի Երևանի պետական բժշկական համալսարան»:
Երիտասարդների մի մասը նշեց, որ իրենց սպասելիքները չարդարացան աշխատանք փնտրելու դժվարին գործում, և ինչպես ասում են` աշխատանք փնտրելը ևս աշխատանք է, այն էլ` դժվարին:
Փառանձեմ Ալավերդյան. «Տարին ինձ առանձնապես ոչինչ չտվեց:Աշխատանք փնտրելու իմ փորձերն ապարդյուն անցան, դրանից մեծ հիասթափություններ ապրեցի»:
Անկախ ամեն ինչից, չկորցնենք լավատեսությունը, հուսանք,հավատանք, որ լավագույնն առջևում է…
Շնորհավոր բորորի Ամանորը և Սուրբ Ծնունդը:

Комментариев нет:
Отправить комментарий