30 дек. 2012 г.

Հոգսաշատ Ամանորը

Քրիստինե Հայրապետյան
Ամանորը ամենաշատ ծախսեր պահանջող տոնն է, որն էլ մարդկանց մի մասին տխրեցնում է, մյուսներին` ուրախացնում:

Տոնական սեղանի համար անհրաժեշտ մթերքներից բացի, ոչ բոլորի գրպանն է թույլ տալիս փող ծախսել նոր հագուստի, նվերների և այլ բաների վրա: Ծախսերը շատ են, իսկ մարդկանց ընտանեկան բյուջեն` քիչ: Ոմանց չի բավականացնում ամանորյա գնումների համար նախատեսված գումարը, այդ պատճառով կամ տոկոսով փող, կամ էլ խանութից իրենց անհրաժեշտ ապրանքները պարտքով են վերցնում, որ մինչև աշխատավարձ, թոշակ ստանան ու պարտքը քիչ-քիչ մարեն, և կամ էլ հույսները դնում են Ռուսաստանում ապրող իրենց հարազատների վրա: Եվ ի ՞նչ կանեին մարդիկ, եթե արտերկրում ապրող իրենց հարազատներից դրամական օգնություն չստանային…

ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի Գորիսի մասնաճյուղի կառվարիչ Վահե Թևոսյանը և Հայէկոնոմբանկի Գորիսի մասնաճյուղի գլխավոր հաշվապահ Մանուշակ Գրիգորյանը նշում են, որ մնացած օրերի համեմատ` վերջին մեկ շաբաթվա ընթացքում շատացել են դրամական փոխանցումները, հատկապես Ռուսաստանի Դաշնությունից :

Լուսինեի հայրը ժամանակ առ ժամանակ մեկնում է Ռուսաստան`արտագնա աշխատանքի: Դեռ մեկ ամիս ամիս առաջ հայրն այստեղ էր, կարգին գործ չկար, հոգսերն էլ շատ էին, այդ պատճառով նորից մեկնել է .«Սպասողական վիճակում եմ,-ասում է Լուսինեն,- մի երկու օրից հայրս պիտի փող ուղարկի: Դեռ ամանորյա գնումներ չենք կատարել: Տխուր եմ, որ հայրս մեզ հետ չի դիմավորելու Նոր տարին, բայց մեզ համար կարևոր է նաև այն , որ հայրս կարողանալու է գումար ուղարկել»:

Նկատելի է, որ մարդկանց տոնական նախատրամադրվածությունը փոխվել է մնացած տարիների համեմատ ու շատերն առաջվա պես չեն պատրաստվում Նոր տարվան…

Թող 2013 թվականը հաջողությունների ու բարեկեցության տարի լինի մեր ժողովրդի համար, որ էլ տոնական ծախսերը չտխրեցնեն ոչ ոքի:

Комментариев нет:

Отправить комментарий