Մարիամ Մաթևոսյան
Ամանորն այն տոներից է, երբ ընտանիքի բոլոր անդամները հավաքվում են մեկ սեղանի շուրջ: Ընտանեական այս տոնի խորհուրդը՝ համախմբումն է: Աշխարհի որ անկյունում էլ լինեն, շատերն են ձգտում, Նոր տարին դիմավորել հայրական օջախում:

Փոխվում են ժամանակները, փոխվում են մարդիկ, փոխվում են նաև տոնի ավանդույթները:
Ծանոթներիցս մեկը Նոր տարվա մասին խոսելիս ասում էր, որ երիտասարդ տարիներին ամուսնու հետ նստում էին ու ցուցակ կազմում, որ հանկարծ չմոռանան, թե ում Նոր տարին պետք է շնորհավորեն: Չէին մոռանում նաև նախապես անհրաժեշտ քանակությամբ «բանբաներկա» գնել: Հետաքրքիրն այն էր, որ ամեն գնալուց հետո էլ գալիս ու ցուցակի մեջ «պլյուս» էին դնում: Հիմա նախընտրում են տնից շատ դուրս չգալ ու ընտանիքիս հետ անցկացնել:
Շատերը կհամաձայնվեն, որ անցյալում են մնացել տոնական օրերի եռուզեռը: Այդ օրերին պատուհանից նայելիս կտեսնես, որ բակերում այդքան էլ մեծ շարժ չկա: Ամեն մարդ ավելի շատ զբաղվում է իր առտնին հոգսերով:
Հետաքրքիր է, ինչպիսին է երիտասարդների տոնական նախասիրությունները. սիրում են ընտանեկան, թե՞ ընկերական հավաքույթներ…Ահա, թե ինչ պարզեցինք.
Կարինե Ասատրյանը գտնում է, որ Նոր տարին պետք է ընտանիքի հետ անցկացնել. «Ամանորը պատրաստվում եմ նշել տանը, ընտանիքիս հետ և, առհասարակ, կարծում եմ, որ այն ընտանեկան տոն է: Ինչ վերաբերվում է միմյանց հյուր գնալու վաղեմի ավանդույթին, այլ կերպ եմ մտածում այս առումով, քանի որ պարտականության նմանվող այս սովորությունն ինձ հոգեհարազատ չէ»:
Թեթև խմիչքներից շերիդանս նախընտրող, ուտեսներից «դուխովկի» մեջ պատրաստած միսը սիրող Տաթևիկը ևս նախընտրում է Ամանորը տանը նշել՝ հարազատների հետ. «Չեմ սիրում տնից հեռու նշել, սիրում եմ հարազատներիս հետ ավանդական ուտեսներով զարդարված սեղան նսել: Սիրում եմ և’ հյուր գնալ, և’ ընդունել»:
«Ջերմ մթնոլորտ, լավ տրամադրություն, հագեցած օրեր», Մարի Խաչատրյանն այս բառերն ասոցացնում է Նոր տարվա հետ. «Նախնտրում եմ տոները նշել որևէ ժամանացային վայրում, որտեղ միայն ակտիվ և ջերմ մթնոլորտ կլինի, որտեղ պարզապես կուրախանանք՝ չմտածելով լրացուցիչ խնդիրների մասին: Ամանորը տանը նստելու օր չէ»:
Թեև Սամվել Ստեփանյանի տատն ու պապն իրենց հետ չեն ապրում, բայց նա տոնական սեղան չի նստում մինչև նրանք էլ չեն միանում: «Միայն այդ ժամանակ եմ մեր ընտանիքը լիարժեք համարում,-նշում է Սամվելը,- պապիս ձեռքով պատրաստված գինու գավով էլ դիմավորում ենք աշխարհի ամենաընտնեկան տոնը: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:

Комментариев нет:
Отправить комментарий