4 окт. 2012 г.

Պահուստային ֆոնդից Սյունիքին տրամադրված գումարներով իրականացվել է հինգ տասնյակ ծրագիր

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 2011-2012թթ.-ին Սյունիքի մարզպետարանին մարզի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների համար երեք անգամ տրամադրվել է 720-ական մլն դրամ գումար:

Ստացված 2 մլրդ 160 մլն դրամի 35 տոկոսից ավելին հատկացվել է Կապանի, 28 տոկոսը` Գորիսի, 23 տոկոսը` Սիսիանի եւ 13 տոկոսը` Մեղրիի տարածաշրջաններին: Ընդհանուր առմամբ մարզի 13 համայնքում իրականացվել է 50 ծրագիր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Արշակ Ուստաբաշյանը հոկտեմբերի 4-ին հրավիրած ասուլիսում տեղեկացրեց, որ իրականացված ծրագրերում մեծ տեղ են զբաղեցնում մարզի համայնքների ճանապարհների ասֆալտապատման, նորոգման ու բարեկարգման աշխատանքները, որի համար ծախսվել է ավելի քան 1 մլրդ 175 մլն դրամ:Հատկացված գումարի մոտ 20 տոկոսը նպատակաուղղվել է երեխաների համար նպաստավոր պայմանների ստեղծմանը` դպրոցների կառուցմանն ու նորոգմանը: Մասնավորապես, մարզի համայնքներում ասֆալտապատվել է 8300 մ երկարության ճանապարհ, Դարբաս համայնքի Շամբ բնակավայրում սկսվել են դպրոցի կառուցման աշխատանքները, նորոգվել է մարզի 7 դպրոց, 2-ական մանկապարտեզ եւ քոլեջ, Կապան քաղաքում հիմնանորոգվել են 18 բազմաբնակարան շենքերի հարթ եւ լանջավոր տանիքներ:

Մարզպետի անմիջական պահանջով տամադրված գումարի մի մասը համաներդրման սկզբունքով օգտագործվում է մարզում իրականացվող մի շարք այլ ծրագրերում:
                                                                                                                     armenpress.am

Комментариев нет:

Отправить комментарий