10 сент. 2012 г.

Հայրը քվեարկել է աղջկա անձնագրով

Շուշան Օհանյան
Այսօր մի զավեշտալի պատմություն լսեցի երեկ Գորիսում կայացած ավագանու ընտրություններից:
Սիլվայի (անունը փոխել եմ իր իսկ ցանկությամբ) հայրը գնացել է ընտրության՝ շփոթմամբ իր հետ տանելով աղջկա անձնագիրը: Նա գնացել է ընտրատեղամաս, քվեարկել ու հետ եկել տուն՝ առանց կասկածելու, որ քվեարկել է Սիլվայի անձնագրով:

Ամեն ինչ պարզ է դարձել միայն այն ժամանակ, երբ Սիլվան է գնացել ընտրատեղամաս. այն պահին, երբ տվել է անձնագիրը, որպեսզի ստանա քվեաթերթիկ, հանձնաժողովի անդամները զարմացած նրան են նայել ու ասել, որ նրա անձնագրով արդեն քվեարկել են: Անգամ մեղադրել են աղջկան՝ կասկածելով, որ նա փորձում է կրկնակի քվեարկություն կատարել: Հետո, երբ պարզ է դարձել, որ հայրն է եղել իր փոխարեն ընտրողը, հանձնաժողովի անդամները, հասկանալով իրենց սխալը, փորձել են հանգստացնել աղջկան, որ նա ավելորդ ուշադրություն չգրավի:

Աղջիկը մեղադրել է հանձնաժողովի անդամներին՝ իրենց անուշադրության համար.
-Ինչ տարբերություն, որ հայրս է քվեարկել, դա ոչ մի կերպ չի փոխում իրավիճակը: Եթե հանձնաժողովի գործողությունների տրամաբանությամբ շարժվեք, ցանկացած մեկը կարող էր վերցնել իմ անձնագիրն ու գնալ ընտրության իմ փոխարեն,մի՞թե դժվար էր բացել անձնագիրը ու ստուգել դրա իսկությունը,-պատմում է Սիլվան:

Այսքանով պատմությունը չի ավարտվել: Սիլվան թողել ու դուրս է եկել ընտրատեղամասից, իսկ հայրը երկրորդ անագամ, արդեն իր անձնագրով, գնացել է ընտրության:

Комментариев нет:

Отправить комментарий