5 мая 2012 г.

Փոքրիկ Ալբերտի առաջին անհատական ցուցահանդեսն էր

Մարիամ Մաթևոսյան
Մայիսի 4-ին, ժամը 16:00-ին Գեղագիտության ազգային կենտրոնի Գորիսի մասնաճյուղում տեղի ունեցավ 7-ամյա Ալբերտ Հայրապետյանի առաջին անհատական ցուցահանդեսի բացման արարողությունը: Ալբերտը սովորում է նույն կենտրոնի գեղանկարչության բաժնի 3-րդ դասարանում:

Մարտուն Զաքարյանը ներկայացրեց օրվա հերոսին, հիացմունքով խոսեց նրա օժտվածության ու աշխատասիրության մասին. “Ալբերտն ինքնատիպ մտածողությամբ երեխա է: Առաջին իսկ շփումից կարելի է հասկանալ, որ նա արվեստի մարդ է. նա խորը ներաշխարհ ունի”:

Ցուցահանդեսին ներկա էր նաև Ալբերտի դասղեկ Ռիտա Ղուկասյանը, ով նախ խոսեց փոքրիկ Ալբերտի արդեն իսկ ընդգծված մարդկային տեսակի, հետո՝ բնատուր տաղանդի մասին . ” Նա հրաշալի երեխա է, լավ տրամաբանություն ունի ու, որ ամենակարևորն է, զարմացնել գիտի: Ես հիացած եմ Ալբերտի նկարներով, որոնց մեջ յուրօրինակ բան տեսա”:

Փոքրիկ նկարչի աշխատանքները հիացրին ներկա գտնվողներին: Ներկաների թվում էին նաև Ալբերտի հարազատները, դասընկերները, մտերիմները:

Միջոցառմանը կատարումներով հանդես եկան Արամ Սաթյանի անվան երաժշտական դպրոցի ջութակի բաժնի սաները, ովքեր ջութակի անկրկնելի ելևէջների ներքո էլ ավելի հաճելի մթնոլորտ ստեղծեցին : Հնչեցին բարեմաղթանքներ՝ ուղղված կենտրոնին, փոքրիկ նկարչին:
Միջոցառման վերջում Մարտուն Զաքարյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ Ալբերտի համար շատ կարևոր այդ օրը նրան բարոյապես նեցուկ լինելու համար:





Комментариев нет:

Отправить комментарий