"Քույրիկս ԱՄՆ-ում", "Առաջին մուրացիկը", "Մեր բակը", "Մաքրասեր տղան", "Պատկերներ Գորիսից", "Ինչպես մաքուր պահել մաշկը". այս և ուրիշ վերնագրեր ունեին այն տեսանյութերը, որոնք պատրաստվել էին Ինտերնյուսի նախաձեռնությամբ` Գորիսում կազմակերպված քաղաքացիական լրագրության եռօրյա դասընթացի մասնակիցների կողմից:
Գործնական աշխատանքներից առաջ դասընթացավարներ Սամվել Մարտիրոսյանը և Հարություն Մանսուրյանը դասընթացի մասնակիցներին ներկայացրել էին, թե ինչպես գրել ինտերնետի մասին, ներկայանալ սոցիալական ցանցերում, օգտվել որոնող համակարգերից,
բացել սեփական բլոգը, զարգացնել այն, ինչպես լուսանկարել, տեսաշար նկարահանել, տարածել սեփական ռեսուրսը ինտերնետում:
Դասընթացին մասնակցում էին լրագրողներ, հասարակական կազմակերպությունների
ներկայացուցիչներ, նաև մարդիկ, ովքեր ուղղակի հետաքրքրված են նոր մեդիայով ու իրենց կարծիքով համացանցում կոնկրետ ասելիք ունեն:
ներկայացուցիչներ, նաև մարդիկ, ովքեր ուղղակի հետաքրքրված են նոր մեդիայով ու իրենց կարծիքով համացանցում կոնկրետ ասելիք ունեն:
"Ինտերնետը ոչ լրագրողների համար,, թեմայով դասընթացը կազմակերպվել էր "Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ" ծրագրի շրջանակում, որի նպատակն է Հայաստանում ավելի հասանելի դարձնել անկողմնակալ և բազմակարծիք լրատվությունը ավանդական և այլընտրանքային միջոցներով` ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ:
Մասնակիցները հանդես եկան նոր ու իրար չնմանվող գաղափարներով. մնում է հուսալ, որ այդ մտահաղացումները "օդում" չեն մնա ու մենք համացանցում կտեսնենք դրանց ծնունդն ու զարգացումը:
Комментариев нет:
Отправить комментарий