19 мая 2011 г.

Հայաստանում 2010 թ. որդեգրվել է 120 երեխա

Հայաստանում 2010թ. որդեգրվել է 120 երեխա։ Այդ մասին նշված է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ամփոփ տեղեկատվության մեջ։ Ընդ որում՝ կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրման ենթակա երեխաների թվաքանակը կազմել է 148։

Որդեգրված երեխաների կեսից ավելին՝ 68-ը, Երեւանից են։

Որդեգրված երեխաների կեսը՝ 61 մարդ, դուրս է բերվել հանրապետությունից՝ որդեգրվելով օտարերկրյա քաղաքացու կողմից։ 57 երեխա որդեգրել են ՀՀ-ում բնակվող ՀՀ քաղաքացիները, 2 երեխա՝ արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիները։

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Հասմիկ Խաչատրյանը NEWS.am-ին ասաց, որ առաջին հերթին որպես որդեգիր ընտրում են ՀՀ քաղաքացիներին, ապա` ՀՀ քաղաքացի չհանդիսացող ազգությամբ հայերին: Շատ հազվագյուտ դեպքերում, ըստ Հ. Խաչատրյանի` հայ երեխաները որդեգրման կարող են հանձնվել ՀՀ քաղաքացի եւ ազգությամբ հայ չհանդիսացող անձի:

Այն հարցին, թե արդյոք Հայաստանից դուրս տարված երեխաների մասին տեղեկություններ կա՞ն, Հ. Խաչատրյանը պատասխանեց, որ Հայաստանի հյուպատոսական ծառայությունները որպես կանոն հետեւում են հայ երեխաների ճակատագրին:               news.am

Комментариев нет:

Отправить комментарий