17 мая 2011 г.

Կենսաբանները հայտնաբերել են «մայրական անեծքի» առաջին իրական վկայությունները

Ավստրիալական Մոնաշա եւ շվեդական Ուպսալա համալսարանների կենսաբանները հայտնաբերել են «մայրական անեծքի» առաջին իրական վկայությունենրը եւ դրա կապը տղամարդու անպտղության հետ` պայմանավորված միտոխոնդրիայում գենետիկ մուտացիաների հետ, գրում է Medical Express-ը:

Բոլոր կենդանի օրգանիզմներն ունենում են երկու գեն` միջուկաին եւ միտոխոնդրիալ, որոնցից միջուկայինը փոխանցվում է երկու ծնողներից, իսկ միտոխոնդրիալը` միայն մորից: Տղամարդուն փոխանցված միտոխոնդրիան, որպես հետեւանք, հայտնվում է էվոլյուցիոն փակուղում, սակայն այդ գենում կատարվող փոփոխությունները կարող են բացասաբար անդրադառնալ տղամարդու առողջության վրա, ինչն էլ հենց կոչվում է «մայրական անեծք»:

Հետազոտության ժամանակ մասնագետները պարզել են, որ միտոխոնդրիալ գենի փոփոխության հետեւանքները տղամարդկանց մոտ կարող են հանգեցնել անպտղության:
        
                                                                                                                            news.am

Комментариев нет:

Отправить комментарий