7 мая 2011 г.

Դեմքի պիգմենտային հետքերը.ինչպես խուսափել

Մաշկի պիգմենտացիայի խանգարման խնդիրն արդիական է բազմաթիվ կանանց համար: Մաշկի վրա առաջացած մուգ և բաց պեպենները փչացնում են արտաքինը և պատճառում են հոգեբանական անհարմարավետություն, քանի որ դրանք փողոցում ուշադրություն են գրավում: Նման կանանց խնդիրը դրանցից ձերբազատվելն է: Իսկ դա անելուց առաջ կարևոր է պատկերացում կազմել դրանց առաջացման պատճառների մասին:
Պիգմենտային հետքերի առաջացման պատճառները

Այս երևույթը տարբեր բացատրություններ ունի: Համարվում է, որ դրանց առաջացմանը նպաստում են ուլտրամանուշակագույն ճառագայթումը, որոշ ներքին օրգանների, մասնավորապես' ղեստամոքսային տրակտի և լյարդի խանգարումները, տարբեր քիմիական նյութերի ազդեցությունը:

Պատճառահետևանքային կապի բացակայության դեպքում անհրաժեշտ է իրականացնել ամբողջական հետազոտություն: Ցանկացած պարագայում խորհուրդ է տրվում դիմել մաշկաբանի օգնությանը. եթե պիգմենտային լաքաների առաջացումը կապված չէ արևի հետ, ապա դրանցից ձերբազատվելն ավելի հեշտ կլինի: Պիգմենտային լաքաների առաջացմանը հակում ունեցող կանայք պետք է զբաղվեն դրանց պատճառների կանխարգելմամբ: Եթե պիգմենտային լաքաներն առաջանում են արևի պատճառով, ապա պետք է մաշկն առավելագույնս պաշտպանել դրա ազդեցությունից: Կրեք բնական կտորներից հագուստ, լայներիզ գլխարկներ, արևային ակնոցներ:

Այս հարցի շրջանակներում կարևոր տեղ է զբաղեցնում արևայրուքի թեման: Արևայրուքից առաջ քսեք արևապաշտպանիչ կրեմ: Կարևոր է դրա ճիշտ ընտրությունը: Դրա համար կրեմի վրա նշված SPF մակարդակը բազմապատկեք 15-ով, ստացված թիվը ցույց կտա, թե քանի րոպե կարող եք մնալ արևի տակ: Կանխարգելման և պաշտպանելու նպատակով օգտվեք նաև դեկորատիվ կոսմետիկայից, որը պարունակում է ուլտրամանուշակագույն ֆիլտրներ: Հարստացրեք Ձեր սննդակարգը վիտամին А-ի, С-ի և В խմբի հարուստ բաղադրությամբ:

Ինչպես վարվել, եթե պիգմենտային լաքաները հայտնվել են: Դիտարկենք մաշկիսպիտակեցման տարբեր եղանակներ.

Կոսմետիկայի բնագավառի շատ արտադրողներ առաջարկում են մաշկի հարթ գույն ստանալու տարբեր միջոցներ: Ընտրեք միայն Ձեր մաշկին համապատասխան, ալերգիայից զերծ և որակյալ կոսմետիկա:

Կան նաև ժողովրդական դեղատոմսեր, որոնք կարելի է պատրաստել տնայինպայմաններում:

Օրինակ' շատ վաղուց պիգմենտային լաքաներից ձերբազատվելու համար օգտագործում են կիտրոնահյութ: 1 ճաշի գդալ կիտրոնահյութը խառնեք 10 ճաշի գդալ ջրով: Մեկ այլ եղանակ է մանրացրած վարունգը: Արդյունավետ է նաև լաքաները վարունգով, թթված կաթով, հին կեֆիրով կամ ջրածնի պերօքսիդով: Եթե պիգմենտային լաքաները գտնվում են մարմնի վրա, ապա օգտակար է սելանդինով լոգանքը: Ռուս հեքիմներն առաջարկում էին դրանց դեմ պայքարել շան թքի միջոցով:

Կոսմետիկ սրահներն առաջարկում են ձերբազատվել պիգմենտային լաքաներից փիլինգի միջոցով, որը հեռացնում է մաշկի վերին, ծերացած շերտը, ինչը նպաստում է ավելի արագ վերականգնմանը:

Արդյունքում մաշկն ապաքինվում է, մաշկից անհայտանում են նախկին թերությունները և պիգմենտային լաքաները:

Կան փիլինգի տարբեր եղանակներ: Այսպիսով, ուլտրաձայնը թույլ է տալիս ոչ միայն հեռացնել "մահացած" շերտերը, այլ նաև ներարկել մաշկին հավելյալ սնուցող և վերականգնող նյութեր: Լազերային եղանակը էպիդերմիսի մաքրման միջոցով թույլ է տալիս հեռացնել դեմքի պիգմենտային լաքաները նույնիսկ գերզգայուն մասերում: Քիմիական տարբերակը ենթադրում է հատուկ միջոցների կիրառում, որոնք առաջացնում են մաշկի "այրվածք" և ստեղծում էպիդերմիսի արհեստական թեփազատում:

Ինչպես տեսնում եք, գոյություն ունեն պիգմենտային լաքաների դեմ ժողովրդական և կոսմետիկ տարբեր միջոցներ: Դրանց համալիր կիրառումը թույլ կտա ձերբազատվել անցանկալի լաքաներից:
                                                                                                              drugs.am

Комментариев нет:

Отправить комментарий