Մայիսի 8-ին լրանում է ռազմավարական նշանակության Շուշի քաղաքի ազատագրման բացառիկ օպերացիայի 19-ամյակը։
Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմի շրջանում Շուշին վերածվել էր ադրբեջանական զինվորական հենակետի։ Հակառակորդը, օգտագործելով քաղաքի բարձրադիր դիրքը, արդեն 1991 թվականի ավարտին սկսեց գնդակոծել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը։ Իրավիճակը կտրուկ վատացավ 1992 թվականի փետրվարին, երբ ադրբեջանցիներն սկսեցին «Գրադ» զինատեսակ օգտագործել։
Հատկանշական էր հատկապես գնդակոծման բնույթը. այն ուղղված էր հատկապես բանկելի թաղամասերին, որպեսզի հնարավորինս մեծ թվով խաղաղ բնակչություն սպանվեր։ Անմարդկային գնդակոծումների զոհ դարձան հարյուրավոր խաղաղ բնակիչներ։ Արդեն ապրիլին Ստեփանակերտի գոյությանը մահացու վտանգ էր սպառնում։ Ամսվա վերջին հայ զինվորներն ընդունեցին միակ հնարավոր որոշումը՝ գրոհով ադրբեջանցիների զինված խմբավորումներից ազատագրել Շուշին։
Օպերացիան սկսվեց 1992 թվականի մայիսի 8-ի գիշերը՝ 02։45-ին։ Շուշին պաշտպանում էր մինչեւ ատամները զինված 2500 ադրբեջանցի զինվորական։ Հայկական կողմից հարձակմանը մասնակցում էր 3800 կամավոր՝ Արցախի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Արկադի Թադեւոսյանի գլխավորությամբ։ Ճակատը եղել է 45 կմ։ Հարձակումն իրականացվել է մի քանի ուղղություններով։
Հայ մարտիկների բարոյական ոգին, Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը փրկելու անհրաժեշտության գիտակցումը թույլ տվեցին օպերացիան ավարտել ամենակարճ ժամկետներում։ Այն շարունակվեց 26 ժամ։ Արդեն մայիսի 9-ի առավոտյան՝ 04։00-ին, Տեր-Թադեւոսյանը հայտարարեց՝ հակառակորդի բոլոր խմբավորումները լքել են Շուշին։ Կայծակնային արագությամբ իրականացված օպերացիան թույլ տվեց այն անցկացնել նվազագույն մարդկային կորուստներով։ Հայկական կողմը կորցրեց 58 մարտիկ, ադրբեջանական կողմը՝ շուրջ 200։ news.am

Комментариев нет:
Отправить комментарий