55-ամյա Վանուշ Հասրաթյանը ուսումն ավարտելուն պես 15 տարի որպես մեխանիզատոր աշխատել է Սիսիանում` Սպանդարյան ՀԷԿ-ում, այնուհետեւ վերադարձել է ծննդավայր Գորիսի շրջանի Տաթեւ գյուղ եւ ձեռքն առել դարբնի մուրճը: Մոմակալներ, ջահեր, դռներ, ճաղավանդակներ ու էլի շատ ինքնատիպ աշխատանքներ ծնունդ են առնում նրա ձեռքով: Տաթեւի Պողոս Պետրոս մայր տաճարի գմբեթի խաչը Վանուշի ավագ եղբոր ձեռքի աշխատանքն է: “Տաթեւ գյուղում միակ դարբինը իմ հայրն է եղել, այսինքն էն ժանամակվա արորները եզները որ վար էին արել, իմ հերն ա սարքել: Մենք երեք եղբայր ենք, երեքս էլ դարբին ենք: Մեզ շատ հաճախ “կուզնեցնի” են ասում”,- ասում է Տաթեւ գյուղի միակ դարբինը:
Վանուշ Հասրաթյանը եւս միացել է “Տաթեւի արհեստավորաց թեւ” մշակութային հկ-ի նախաձեռնությանը եւ առաջիկայում դարբնության մասին հորից ստացած իր գիտելիքները կփոխանցի երեխաներին: Տաթեւի արհեստավորաց թեւը նախատեսում է վերականգնել ավանդական, սակայն մոռացության մատնված արհեստները` գորգագործություն, բրուտագործություն, քարտաշություն, դարբնության, պղնձագործություն: “Տաթեւի արհեստավորաց թեւ” մշակութային հկ-ի շուրջ համախմբվել են 20 վարպետներ Սիսիանից, Գորիսից եւ Կապանից, ովքեր հենց տեղում իրենց փորձն են հաղորդելու երիտասարդ սերնդին, այցելուներին հաղորդակից դարձնելու հայկականին:
“Նախաձեռնությունն անշուշտ բարի է: Այսօր մենք կտրվում ենք մեր արմատներց եւ այս նախաձեռնությունն արհեստագործական մեր հին ավանդություններին տիրապետելու մի նոր հրաշալի փորձ է: Երբ որ մարդը սկսում է արարել, ստեղծել, արաչագործել նմանվում է իր արարչին: Ուստի սա իրական հին արմատներին մոտենալու մի փորձ է` արարելու, արարչագործելու”,- նշում է Տաթեւի վանական համալիրի սպասավոր տեր Միքայել աբեղա Գեւորգյանը:
Տաթեւ գյուղում կբացվի արհեստագործական փոքրիկ խմբակ, որտեղ հաճախելու հնարավորություն կունենան ինչպես տեղի այնպես էլ հարեւան համայնքների արհեստ սովորել ցանկացող երիտասարդներ: Ուսուցումը կկատարվի անվճար հիմունքներով, վարպետները եւս կաշխատեն կամավորության սկզբունքով:
“Գաղափարը ծնվեց այնտեղից, որ Տաթեւում կարելի է ունենալ դպրոցը, արհեստների շուկա: Այսինքն այն դարձնել արհետների կենտրոն` իրա ձեւով, տեսակով կողք-կողքի շարել բոլոր հայկական արհեստները հին ավանդական` գործեր, հուշանվերներ, ինչը կհետաքրքրի թե զբոսաշրջիկներին, թե հյուրերին, նաեւ երիտասարդները կշփվեն մշակույթի հետ”,- տեղակացնում է “Տաթեւի արհեստավորաց թեւ” մշակութային հկ նախագահ Դերենիկ Եփրեմյանը:
Ավանդական արհեստների դպրոցը Տաթեւ համայնքին նորովի ներկայանալու հնարավորություն կընձեռի: Համայնքը պատրաստ է արհեստների դասավանդման համար շենք տրամադրել: “Տաթեւի բյուջեն կհարաստանա, մարդիկ կապահովվեն աշխատանքով, կլուծվի զբաղվածության հարցը, երեխաները արհեստներին կտիրապետեն”,- նշում է Տաթեւի համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը:
Մինչ սեղանատանը վավերական ուժ ստացավ ավանդական արհեստների ուսուցման, վերապատրաստման դասընթացների անցկացման պայմանագիրը, թոնրատանը 60-ամյա Շուրա տատը, ծունկը թոնրի շուրթին հենած հաց է թխում ու օրհնում, որ հայի հացը միշտ առատ լինի. “25 տարի է ինչ ժողովրդի համար հաց եմ թխում, իմ թխած լավաշը ժողովրդին համար թող համով-հոտով լինի, երգիրը լի լինի, խաղաղ լինի, ժողովուրդը ուրախ լինեն”:

Комментариев нет:
Отправить комментарий