Արդեն երկրորդ շաբաթն է, ինչ համապետական մի շարք լրատվամիջոցմերում տեղեկություններ են տարածվում այն մասին, որ օրեր առաջ Գորիսի ոստիկանություն էր դիմել Վ. Գ.-ն՝ տեղեկացնելով, որ իբրեւ ամուսինը՝ ,,45-ամյա Վրեժ Տիգրանյանը, սեռական հարաբերություն է ունեցել դստեր հետ,,:
Այն, ինչ նշվում կամ չի նշվում հրապարակումներում, հնարավոր է որ կամ նախաքննական գաղտնիք է, կամ նախաքննության շահեն են թելադրում փակագծեր չբացել` թեպետ գրեթե ոչինչ այլևս գաղտնիք չէ, ինչպես և երեխայի անունը. երեխայի, որը 14 տարեկան դարձել է 2010թ. սեպտեմբերին, երբ նաև քննչական նյութերում նշվում է, որ առաջին բռնությունը եղել է հենց սեպտեմբերին, երբ աղջնակը դեռ 13 տարեկան էր: Սակայն այս ամենն ապացուցելը թերևս հենց իրավապահների խնդիրը կամ պարտքն է:
Այն, որ երեխան աննկարագրելի ողբերգություն է ապրում, հարկ չկա նորից նշել, բայց ինձ հիմա զայրացնելու չափ մտահոգում է մամուլում, քննչական նյութերում, անգամ Գորիսում տարածվող այն տեղեկությունները, թե Աշխենը մտավոր հետամնացություն ունի, որ ,,անցած տարվա դեկտեմբերի 23-ից հաշվառված է Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում մտավոր հետամնացություն՝ վարքի խանգարում ախտորոշմամբ,,:
Ես չգիտեմ, թե ով կամ երբ, ինչ հիմքերով է այդ ախտորոշումը կատարել, բայց Աշխենի պատմությունը հենց այդ ժամանակից չի սկսվում: Որպես մարդ, ով աղջնակին ճանաչում է վաղուց, ինձ ևս մեղավոր եմ զգում նրա այսօրվա վիճակի համար, որովետև ես մեկն եմ նրանցից, ովքեր կարող էին կանխել կատարվածը կամ ավելի շուտ մտահոգվել նրա վիճակով: Այսպես եմ ասում, որովհետև դեռևս աշնանից նրան հաճախ էի տեսնում կապտած դեպքով. Ու աղջիկը չէր թաքցնում, որ հայրն է ծեծել:

Որոշել էի երեխաների բռնությամբ հետաքրքրված կազմակերպության դիմել, լրագրողական նյութ էինք նախատեսում պատրաստել: Աղջկա վարքագծի մեջ փոփոխություն նկատել էին նաև Գորիսի հատուկ դպրոցում, ուր նա և քույրը հաճախում էին ոչ թե նրա համար, որ մտավոր թերություններ ունեին, այլև, որ մայրը գիշերն աշխատում էր, ապրում էին վարձով: Իսկ շաբաթ-կիրակի օրերին աղջիկը, երբ դեռ 9-10 տարեկան էր, հոգ էր տանում երկամյա քույրիկի մասին, հոգում էր ընտանիքի կենցաղային հոգսերը: Շփվում էր իր հասակակիցների հետ ու ոչ մեկը, մինչև հենց նույն չարաբաստիկ սեպտեմբեր, նրա վարքագծում որևէ տարօրինակություն չի նկատել, առավել ևս մտավոր հետամնացություն:
Բարի ու աշխույժ երեխա է: Գիշերօթիկ դպրոցից հետո նա ընդունվել է քաղաքի Ակ.Բակունցի անվան միջն.դպրոց. հենց այդ ժամանակ մայրը դստերը Երևան է տարել ստուգման, որտեղ սևով –սպիտակի վրա նշել են, որ կարող է սովորել հանրակրթական դպրոցում: Դպրոցական արձակուրդներից հետո նա պատրաստվում էր ուսումը շարունակել, և դպրոցում էլ դեմ չէին: Սակայն հենց այդ ընթացքում աղջիկը փողոցում ավելի ու ավելի հաճախ էր կապտուկներով հայտնվում և զարմանալի է, որ նույն Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում ինչպես չեն նկատել, որ իրենց մոտ Աշխենին մի քանի օրով տարել են..կապտուկներով:
Դեմ չեմ անմեղության կանխավարկածին, բայց անհասկանալի է, թե աղջկա վարքագծի իբր շեղման մասին խոսողներն ինչու են մոռանում, որ հայրը` սեռական բռնության մեջ կասկածվող Վրեժ Տիգրանյանը, նախկինում դատապարտված է եղել և ինքն էլ այսպես ասած ,,….. թուղթ ունի,,:
Կեցցեն այն մարդիկ, ովքեր այս օրերին աջակցության ձեռք են մեկնել աղջկան ու վշտից գլուխը կորցրած մորը /ում դստեր գործով քննության ընթացքում հարցաքննողներին առավել հետաքրքրել է, թե ինչու է կինը գիշերն աշխատում փռում, ինչու է երկրոդ անգամ ամսուսնացել, ինչու է ուզում, որ ամուսինը պատասխան տալ և այլն/, բայց ինչ անուն տալ այն փաստին, որ, Վ. Տիգրանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը: ՈՒ այն օրերին, երբ օտարները նեցուկ են կանգնում կնոջն ու աղջկան, ինքն անվրդով ապրում է իր տանը: Լավ է, որ գոնե ամոթ ունի, տարեց հարևանուհու զայրութի համար պատասխան չի գտնում ու կորչում է դարպասի հետևում:
Ս.Շահնազարյան

Комментариев нет:
Отправить комментарий