«ՊրոՄեդիա-Գենդեր» ՀԿ-ի ուսումնասիրության համաձայն` 2009 թ. հունիսից մինչև 2010-ի հունիսն ընկած ժամանակահատվածում հայկական ԶԼՄ-ներում գենդերային բռնության ու խտրականության վերաբերյալ հոդվածները կազմել են ընդհանուր լրահոսի ընդամենը 0,4 տոկոսը:
Մինչդեռ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության տվյալներով` 2010 թ. առաջին կիսամյակում կատարվել է 54 սեռական բնույթի հանցագործություն, իսկ 2009 թվականին` 34, այսինքն` 2010 թ. առաջին կիսամյակում սեռական բռնությունների թիվն արդեն իսկ գերազանցել է 2009 թ. ողջ ընթացքում գրանցված ցուցանիշը:
ց3 տարի շարունակ սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի շրջանակներում աշխատելով տարբեր տեսակի բռնությունների ենթարկվող կանանց հետ` «Կանանց ռեսուրսային կենտրոնը» մի շարք միջոցառումներին զուգահեռ նաև նախաձեռնել է ՀՀ քրեական օրենսգրքում առկա որոշակի թերացումները շտկելու աշխատանք և ներկայացրել է փոփոխությունների նախագիծ:
Հունիսի 8-ին` ժամը 14:00, Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակը «Կանանց ռեսուրսային կենտրոնի» հետ համատեղ կազմակերպում է քննարկում` Հայաստանում կանանց նկատմամբ սեռական բռնության պատճառների ու բռնության կանխարգելմանն ուղղված անհրաժեշտ քայլերի վերաբերյալ:

Комментариев нет:
Отправить комментарий