26 мая 2011 г.

Էմմին եզրափակիչ չի անցել ժյուրիի պատճառով

Մայիսի 26–ին Եվրոպայի հեռարձակողների միությունը հրապարակել է Եվրատեսիլ 2011-ի կիսաեզրափակիչների և եզրափակչի պաշտոնական արդյունքները։

Ժյուրիի և հանդիսատեսի քվեարկության արդյունքները հրապարակվել են Eurovision.tv կայքում։

Մրցույթի վերջնական արդյունքների համաձայն՝ հանդիսատեսը լավագույնն է ճանաչել Ադրբեջանի ներկայացուցիչներին (Ադրբեջանը 223 միավոր հավաքել է հանդիսատեսի քվեարկության արդյունքում, 182՝ միավոր ժյուրիի), իսկ ժյուրին՝ Իտալիայի ներկայացուցչին (Իտալիան 251 միավոր հավաքել է ժյուրիի քվեարկության արդյունքում, 99 միավոր՝ հանդիսատեսի)։
Հայաստանը, որն այս տարի մասնակցեց միայն առաջին կիսաեզրափակչին, հեռուստադիտողներից 75 միավոր էր ստացել, իսկ ժյուրիից՝ 33 միավոր։

Համեմատության համար նշենք, որ առաջին կիսաեզրափակչում Սերբիայի ներկայացուցիչը հանդիսատեսի քվեարկության արդյուքնում հավաքել էր ընդամենը 42 միավոր, իսկ ժյուրիից 102 միավոր, եւ անցել եզրափակիչ փուլ։

                                                                                                                                Tert.am

Комментариев нет:

Отправить комментарий