25 мая 2011 г.

Հայաստանը 109-րդն է

Ավսրալական Institute for Economics and Peace վերլուծական կազմակերպությունը կազմել է ամենամյա Global Peace Index ռեյտինգը, որտեղ դասակարգվում են ամենախաղաղ և հանգիստ կյանք ունեցող երկրները: Ցուցակը գլխավորում է Իսլանդիան, հետո Նոր Զելանդիան, 3-րդ տեղում Ճապոնիան է: Վերջին հորիզոնականներում են Աֆղանիստանը, Սուդանը, Իրաքը և վերջին` 153-րդը` Սոմալին:

Հայաստանը այդ ցուցակում գրավել է 109-րդ տեղը, Ռուսաստանը` 147-րդ, իսկ ԱՄՆ-ը` 82-րդ: Թուրքիան 127-րդ հորիզոնականում է, Ադրբեջանը` 122-րդ:


Գնահատելու գլխավոր չափանիշն է բռնության բացակայությունը, ընդ որում բռնության աստիճանը ոչ միայն երկրի ներսում, այլ նաև արտաքին ագրեսիան: Հաշվի են առնվում նաև ռազմական ծախսերն ու զինված ուժերի քանակը, կազմակերպված հանցագործությունների քանակը, բանտարկյալների տոկոսային հարաբերությունը, արտասահմանում զոհվածների քանակը, բնակչության կրթության մակարդակը, կաշառակուրության մակարդակը և այլն:
                                                                                                       
                                                                                                                           lragir.am

Комментариев нет:

Отправить комментарий