9 мар. 2013 г.

«Գարեգին Նժդեհ» ֆիլմի ցուցադրությունը Գորիսում

Այսօր Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ «Գարեգին Նժդեհ» ֆիլմի ցուցադրությունը: Գորիսյան պրեմիերային ներկա էին ֆիլմի ռեժիսոր, պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը, սցենարի հեղինակ Քրիստ Մանարյանը, դերասաններ Շանթ Հովհանիսյանը, Խորեն Լևոնյանը, Վիգեն Ստեփանյանը և Դավիթ Թադևոսյանը:
Նժդեհի դերը երիտասարդ տարիքում մարմնավորել է Շանթ Հովհաննիսյանը, իսկ հասուն տարիքում` Արտաշես Ալեքսանյանը: Ֆիլմում ներգրավված են նաև ռուսաստանյան կինոյի մի քանի հնչեղ անուններ, ինչպիսիք են Չուլպան Խամատովան և Միխայիլ Եֆրեմովը: Նկարահանումները հիմնականում տեղի են ունեցել Գորիսում, Տաթևում, Գյումրիում, ինչպես նաև Կենտրոնական Եվրոպայում: Ֆիլմի սաունդթրեքի հեղինակը Հայկոն է:

Комментариев нет:

Отправить комментарий