30 нояб. 2012 г.

Սյունիքում են Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մասնագետները

Շուշան Օհանյան
Համաձայն ՀՀ առողջապահության նախարարի հրամանի` Սյունիքի մարզի քաղաքային և գյուղական համայնքների բնակիչներին անհրաժեշտ որակյալ մասնագիտական բուժօգնություն ցուցաբերելու նպատակով, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մասնագետները սույն թվականի նոյեմբերի 28-ից Սյունիքի մարզում են. արդեն եղել են Ագարակում, Մեղրիում, Կապանում (նաև Քաջարանի բնակիչների համար), վաղն էլ կլինեն Սիսիանում:

Իսկ այսօր Գորիսում էր Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի բժիշկ-ակնաբույժ Լևոն Գրիգորյանը, որը անվճար խորհրդատվություն և բուժօգնություն իրականացրեց «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ –ի պոլիկլինիկական բաժանմունքում:

Միաջնացքում մեծ հերթ էր, խորհրդատվություն ստանալ ուզում էին շատերը: Բժիշկ Գևորգյանը ընդունեց ավելի քան 90 այցելուների:

Հ.Գ. Մենք էլ բաց չթողեցինք հնարավորությունը...

Комментариев нет:

Отправить комментарий