24 сент. 2012 г.

Հունաստանում գործադուլ են սկսել լրատվամիջոցները

Հունաստանի լրատվամիջոցները 24-ժամյա գործադուլ են սկսել, գրում է ՌԻԱ Նովոստին: Մասնավորապես, պետական ու մասնավոր հեռուստաընկերությունները եւ ռադիոները նորությունների թողարկումներ չեն տալիս: Չի աշխատում նաեւ ինտերնետային լրատվամիջոցների մեծամասնությունը: Երեքշաբթի օրն էլ լույս չեն տեսնի օրաթերթերը:

Գործադուլավորների համակարգող խորհուրդը կառավարությանը 10 պահանջներից բացկացած ցուցակ է ներկայացրել, այդ թվում ԵՄ ու ԱՄՀ վարկային համաձայնագրի վերանայում, կոլեկտիվ աշխատանքային պայմանագրերի կնքում, հարյուրավոր գործազուրկ լրագրողներին մի շարք հարկային պարտավորություններից ազատում, աշխատանքից հեռացվածներին վերականգնում, ինչպես նաեւ էլեկտրոնային ու ավանդական լրատվամիջոցների աշխատակիցների իրավունքների հավասարեցում:
                                                                                                                                              lragir.am

Комментариев нет:

Отправить комментарий