21 сент. 2012 г.

Հասարակությունը հանդուրժող լինելու քայլե՞ր է անում

Մարիամ Մաթևոսյան
Որքանո՞վ են հասարակության տարբեր ոլորտների ներկայացուցիչները կողմ “Խղճի և կրոնի ազատությանը” ու արդյո՞ք դա արտացոլվում է նրանց գործունեության մեջ. այս մասին էր մեր զրույցը:
ՀՀ Նկարիչների միության անդամ, Գորիսի քաղաքային պատկերասրահի տնօրեն, գեղանկարիչ Ժիրայր Մարտիրոսյանը կրոնական հանդուրժողականության մասին չեզոք կարծիք ունի, ու այն հարցին, թե որպես նկարիչ նա իրեն հանդուրժող համարում է, պատասխանեց. ”Երիտասարդ տարիներին մի քիչ ըմբոստ էի ու անհանդուրժող: Դեմ էի ամեն տեսակ կրոնական ուղղություններին, բայց տարիների ընթացքում ըմբոստությունս նվազեց: Հիմա, որպես նկարիչ, ձգտում եմ խաղաղ և հանդուրժող լինել, որովհետև արվեստն ինքնին հանդուրժողականություն սերմանելու միջոց պիտի լինի: Արվեստի գործի արժեքը չի կարող նվազել կամ ավելանալ, եթե դրա հեղինակը կրոնական այլ հետաքրքրվածություն ունի”:

Տարիների փորձն իր ազդեցությունը չի ունեցել Ակսել Բակունցի անվան ավագ դպրոցի ուսուցչուհի Աիդա Ղահրամանյանի վրա: Նրա խոսքով, ինչպես դեռ այն ժամանակ, երբ աթեիզմ էին ուսուցանում, ինքն իրեն, հոգու խորքում աստվածավախ մարդ էր համարում, բայց մտքովն անգամ չէր կարող անցնել, որ դրանից բացի հնարավոր է այլ կողմնորոշում էլ ունենալ: “Ցավով եմ ընդունում, որ մարդիկ նման ընտրություն են կատարում: Երկար տարիների ուսուցչուհի եմ, ունեցել եմ աշակերտներ, որոնց ընտանիքի անդամները այլ կրոնական կազմակերպության ներկայացուցիչներ են: Հաճախ տեսել, լսել եմ նաև, թե ինչպես են երեխաներին իրենց հետ տանում հավաքներին: Բայց դասաժամին նման երեխաների նկատմամբ որևէ խտրական վերաբերմունք չեմ ցուցաբերել: Նրանք բոլորն էլ իմ սաներն են: Պատահել է, որ տվյալ երեխայի ծնողին տեսնելիս խորհուրդ եմ տվել հետ պահել նման հավաքներից: Տարիներ առաջ էլ նման դեպքի հետ առնչվեցի. ուզում էին դպրոցում ինչ-որ ճամբար կազմակերպել, սկզբից չգիտեինք, որ կազմակերպիչները այլ կրոնական կազմակերպության ներկայացուցիչներ են, բայց հետո հրաժարվեցինք այդ համագրոծակցությունից”:

Լրագրող Լենա Հովսեփյանը չի խուսափում քննարկվող թեմայից և լրագրողի աշխատանքում երբեմն անդրադարնում է կրոնական հանդուրժողականությանը. “Անկեղծորեն ասեմ, որ մեծաթիվ չեն այդ թեմային վերաբերող իմ հրապարակումները: Ոչ թե խուսափել եմ այդ թեմայից, այլ անդրադարձել եմ այն ժամանակ, երբ այն ինձ ներկայացել է որպես արդիական ու խնդրահարույց”: Լենա Հովսեփյանն իրեն հանդուրժող է համարում այն գիտակցմամբ, որ դա ամեն մարդու ընտրությունն է` իր բանականության ու գիտակցության արտոնմամբ: Այն հարցին, թե` կո՞ղմ եք “Խղճի և կրոնի ազատությանը”, Լ. Հովսեփյանը պատասխանում է. “Այնքանով, որքանով այն չի վնասում պետականությանն ու չի աղավաղում բանական մարդու առողջ ու ճշմարիտ գոյակերպը”:

Հոգեբան Հերմինե Միրզոյանը գտնում է, որ մինչև չափահաս դառնալը երեխային պերք է հեռու պահել ամեն տեսակ կրոնական հավաքներից, քանի որ նրանք դեռ չեն գիտակցում իրենց քայլերը “Ես բոլորին նայում եմ հավասարը հավասարին: Անկախ կրոնական պատկանելությունից,՝ ինձ համար աշակերտը մնում է աշակերտ՝ լինի աղքատ թե հարուստ”: Հերմինեի խոսքով իր մանկավարժական պրակտիկայում ևս փորձում է որևէ տարբերակում չդնել աշակերտների միջև: ,, Ես ունեմ նման աշակերտ, ում ծնողներն այլ կրոնական կազմակերպության անդամներ են: Նոր է տեղափոխվել իմ դասարան: Սկզբում ոչ մեկի հետ չէր շփվում, աընդհատ մեկուսանում էր շրջապատից, որևէ տեղ գնալուց մեզ չէր միանում: Խոսեցի նրա հետ, անգամ սաստեցի ու ասացի, որ նա չպիտք է հետ մնա իր ընկերներից, արդյունքում երեխան ինտեգրվեց իր միջավայրին:Հիմա ավելի շփվող է դարձել, միասին ընկերների հետ ժամանցային վայրեր է գնում, նույնիսկ իր մայրիկին է հրավիրում էսքուրսիաներին, արշավներին: Սկզբում մայրը խուսափում էր հանդիպումներից, իսկ հիմա պարտաճանաչ դասարանի ցանկացած հանդիպման ներկա է լինում,,:

Գորիսի թիվ 2 նախակրթարանի տնօրեն Ժասմենա Խաչատրյանը հաճախ է շփվում տարբեր կրոնական կազմակերպության ներկայացուցիչների հետ. “Մեր մանկապարտեզում քիչ թվով, բայց կան նման երեխաներ: Երբևէ խնդիր չենք ունեցել նրանց հետ, նույնիսկ իրենց եխաներին չեն արգելել մասնակցել մեր կազմակերպած եկեղեցական միջոցառումներին: Ավելին՝ մեր դաստիարակներից մեկը “Եհովայի վկաներ” կրոնական կազմակերպության անդամ է: Նա հաճախ էր աշխատանքը թողնում՝ հավաքներին մասնակցելու համար: Նրան աշխատանքից ազատել ենք, ոչ թե կրոնական ուղղվածության, այլ` աշխատանքային կարգապահության խախտման համար”:


Комментариев нет:

Отправить комментарий