25 сент. 2012 г.

Ինչպիսի եղանակ է սպասվում հանրապետությունում

Առաջիկա 5 օրերի ընթացքում հանրապետության տարածքում կպահպանվի անամպ և առանց տեղումների եղանակը:

Այդ մասին այսօր մամլո ասուլիսում հայտնեց ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը: Նրա խոսքով` երկրի ողջ տարածքը կշարունակի կրել անտիցիկլոնային դաշտի ազդեցությունը: «Դրա հետ մեկտեղ այսօրվանից սկսած մերձավոր արևելքից երկիր են թափանցում արևադարձային տաք օդային հոսանքներ, ինչի արդյունքում այսօր և վաղը երկրի տարածքում օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ 2-ից 3 աստիճանով: Ամենատաք եղանակը կդիտվի Արարատի և Սյունիքի հովիտներում, որտեղ ստվերում սպասվում է մինչև 30 աստիճան տաքություն»,- նշեց նա:Օդերևութաբանը նաև հաղորդեց, որ սեպտեմբերի 28-ից սկսած հյուսիսից Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզեր կներթափանցեն սառը օդային հոսանքներ, ինչի արդյունքում սեպտեմբերի 28-ին և 29-ին այդ մարզերում ջերմաստիճանը կնվազի 6-ից 8 աստիճանով, իսկ հանրապետության մյուս շրջաններում` 2-ից 4 աստիճանով:

Փաստորեն, նշեց Սուրենյանը, շաբաթվա վերջին Արարատյան դաշտում ջերմաստիճանը կտատանվի +26- +28 աստիճանի միջև, լեռնային շրջաններում` մինչև +20, Լոռիում, Տավուշում և Սյունիքում ջերմաստիճանը չի գերազանցի +18- +20 աստիճանը: Լեռնային շրջանների առանձին հատվածներում, մասնավորապես` Շիրակում` Աշոցքի հատվածում, Գեղարքունիքում` Վարդենիկի հատվածում սեպտեմբերի 28-ին և 29-ին հնարավոր է ջերմաստիճանի նվազում մինչև 0-ից 1 աստիճան ցուրտ:             slaq.am

Комментариев нет:

Отправить комментарий